Հովիկ Աբրահամյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ կառավարության անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները