Վստրեչի Ապերին տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել ու բաց են թողել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին` Արամ Վարդանյանին անցած ուրբաթ բերման ենթարկելը ժամանակային առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններ բերման ենթարկվել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել են ու բաց թողել: Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության` Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ:
«Հրապարակ»-ը գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից փորձել է պարզել, թե ինչ կապ ունի Թևոսիկի եղբոր սպանության հետ Վստրեչի Ապերը:
«Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկատվություն չհրապարակելու ստորագրություն ենք տվել և կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, բայց որևէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան