Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը սարսափելի վիճակում է. «Ժողովուրդ»
«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գտնվում է սարսափելի աղետալի վիճակում: Ստեղծված իրավիճակը չի կարող թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2.3 տոկոսով. 3.2 տոկոսով աճել են արտահանման, 2 տոկոսով՝ ներկրման ծավալները:
Արտաքուստ՝ նախորդ տարվա համեմատ, իհարկե, աճ կա: Բայց երբ այս ամենը համեմատում ես 2013թ. հետ, ապա վերջին ամիսներին ուղղակի անկում է ապրել, այսպես՝ մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալների անկումը կազմել է 5 տոկոս, որից 4.3 տոկոսով նվազել են արտահանման, 5.2 տոկոսով՝ ներկրման ծավալները: Նկատենք, որ անկումը գրանցվել է հատկապես այն ամիսներին, երբ, ընդհակառակը, պետք է արտահանման մեծ աճ լիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչն է շեղվել ընդհանուր օրինաչափությունից»,-գրել է «Ժողովուրդ»-ը: