ՀՀ-ում տարեկան արձանագրվում է մանկական մահացության մոտ 450, իսկ մեռելածնության՝ 650 դեպք. ԱՆ
«Տարեկան արձանագրում ենք մանկական մահացության մոտ 450 դեպք, մեռելածնության՝ 650»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նա միաժամանակ նշեց, որ 400 դեպքի հասել են 4000-ից (1990-ական թթ.):
Ըստ նրա, ցանկացած մահացության դեպքում պարտադիր դիահերձում է կատարվում. «Լինում է մասնագիտական դիահերձում՝ ուսումնասիրելու ու գնահատական տալու համար և դատաբժշկական դիահերձում, երբ միջամտում են իրավապահ մարմինները: Դատաբժշկական դիահերձում իրականացվում է, երբ բողոք է լինում ու մահվան պատճառը հայտնի չի լինում»:
Կ. Սարիբեկյանն ասաց, որ նախարարությունը մահվան դեպքերից հետո պարտավոր է մասնագիտական վերլուծություն անել. «Եթե դատաբժշկական փորձաքննություն է լինում, մենք սպասում ենք ավարտին, նոր սկսում արդեն մասնագիտական վերլուծությունը»:
Նախորդող հրապարակումներ՝
Կ. Սարիբեկյան. Հայաստանում մայրական և մանկական մահացության ցուցանիշները նվազել են