Հայաստանի բջջային կապի օպերատորները նոր համարներ կտրամադրեն
Բջջային կապի երեք օպերատորներն էլ առաջիկայում նոր համարներ կունենան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 25-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մեջ կան նաև երե որոշումների նախագծեր, որոնցով փոփոխություններ կկատարվեն բջջային կապի օպերատորների համապատասխան լիցենզիաներում:
Ըստ այդմ, «Օրանժը» իրավունք կստանա իրբաժանորդներին տրամադրել նաև «41»-ով սկսվող համարներ, ներկայումս նշված օպերատորը տրամադրում է «55»-ով և «95»-ով սկսվող համարներ: «ՎիվաՍել» ընկերությանը իրավունք կտրվի տրամադրել «49»-ով սկսվող համարներ, այս ընկերությունը ներկայումս տրամադրում է «77»-ով, «93»-ով, «94»-ով և «98»-ով սկսվող համարներ: «ԱրմենՏելի» համարների շարքում կավելանան «43»-ով սկսվող համարները, այս պահին գործող «91»-ով,«96»-ով և «99»-ով համարների կողքին: