Արմեն Մովսիսյանը պատասխանել է «Որոտան»–ի վաճառքի շուրջ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը. Tert.am
ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքի թեմայով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ով ասել էր, թե «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքը ծայրահեղ կասկածելի գործարք է։
- Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել է Որոտանի ՀԷԿ–ի մասնավորեցման գործընթացին, այն որակելով որպես «վաճառք ծայրահեղ կասկածելի ձևով /շրջանցելով խորհրդարանը»: Դուք, որպես Էներգետիկայի նախկին նախարար, ով իր պաշտոնավարման ժամանակ անմիջական մասնակցություն է ունեցել գործընթացին, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ անդրադարձը:
– Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակավ խոսելու Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացի մանրամասների մասին թե՛ Խորհրդարանի ամբիո-նից, թե՛ բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Իրոք, Որոտանի գործարքում մասնավորեցվում է գույքային համալիրը, և սա ամենևին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը և որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումերով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնա-վորեցրել են «Սևան-Հրազդանյան Կասկադ» ՓԲԸ և «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գույքա-յին համալիրները: Նշված դեպքերում գործընթացներն իրականացվել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունվել են կառավարության կողմից և, համաձայն այդ ժամանակ գործող Սահմա¬նադրության պահանջի, վավերացվել են գործող նախագահի կողմից: Այս գործարքների նկատմամբ քննադատություն, մեր օրերում, կարծես թե չեն հնչում: Կարծում եմ, զուտ մտահոգ տրամաբանության հար-թությունում այս փաստը մի փոքր դժվար է բացատրել, քանի որ իդենտիկ նույն սկզբունքով կատարված գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը՝ ոչ, հետևաբար բացատրությունը պետք է փնտրել բոլորովին այլ դաշտում:
- Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը նշում է նաև, որ առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, այսինքն` անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում, իսկ վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Ի՞նչ կասեք այս մասին:
Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե համաձայնագիրն ասիմետրիկ է: Իմ կարծիքով Հայաստանի շահերը բավականին ամուր են ներկայացված, իսկ եթե նույնիսկ կան 1-2 թույլ կետեր, որոնք միգուցեև մենք չենք նկատել բանակցելիս, ապա գործարքը դեռևս փակված չէ, և դրանք հանգիստ կարելի է շտկել: Չթվարկեմ, բայց Հայաստանի կողմից տարիներ ի վեր կնքված ցանկացած պայմա-նագրում կարելի է գտնել թույլ կողմեր:
Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը. բնականաբար 180 մլն դոլարով վաճառքի դեպքում այն կազդի սակագնի վրա: Բայց չէ՞ որ մասնավորեցման ցան-կացած գործարք տասնամյակներ շարունակ ազդել ու բոլոր նորերը դեռ ազդելու են սակագնի վրա՝ անմիջականորեն կամ շղթայավորված, մեկն անմիջապես, մյուսը՝ ժամանակի ընթացքում: Եվ սա հանրահայտ ճշմարտություն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակում`
Տարոն Մարգարյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի`ավտոկայանատեղիների շուրջ դիտարկումներին. Tert.am