Քաղաքական 20:18 24/06/2014

«Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները»

Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգում զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։

-Տիկին Նաղդալյան, այսօր ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը ԵԽԽՎ ամբիոնից ասաց, որ ԵԽԽՎ- ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև ցանկություն հայտնեց աշխատել ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ` վստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչն էլ կօգնի գործընթացին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցին:
-Մինչ օրս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2 անգամ փորձ արել է ժամանակավոր կոմիտեի կարգավիճակով ներգրավվել վստահության կառուցման գործում: Առաջինը Ռասել Ջոնսոնի նախաձեռնած ժամանակավոր հանձնաժողովն էր, որից հետո փորձ կատարվեց «վերանորոգելու» այն Մելվութ Չավուշօղլուի նախագահության ժամանակ, սակայն երկու դեպքում էլ փորձը ցույց տվեց, որ այդ ձևաչափը չի աշխատում և այն չկարողացավ անգամ գտնել քննարկման կամ աշխատանքի իր առարկան:

Այստեղ կարևոր է այն, որ գործընթացը հիմնականում օգտագործվում է որպես ևս մեկ լրացուցիչ հարթակ` հակահայկական քարոզչության համար: Եվ առաջին հերթին հենց այս հանգամանքը մեզ համար հիմք է, որպեսզի մենք ձեռնպահ մնանք նման ձևաչափի ստեղծումից կամ վերստեղծումից, քանի որ համարում ենք, որ նման ճանապարհով փորձ է կատարվում Մինսկի խմբին խանգարող կամ խոչընդոտող ինչ որ գործողություններ կատարել, ինչը պարզապես անթույլատրելի կլիներ:Նախօրեին Անն Բրասյորի հետ հանդիպման ժամանակ նա նույնպես արծարծեց այս թեման, ասելով, որ ինքն էլ է փորձ կատարել հայ և ադրբեջանցի պատվիրակների ղեկավարների ձևաչափով գործընթաց սկսել և փորձել վստահության մթնոլորտ ստեղծել, սակայն իրեն չի հաջողվել:
Կարծում եմ, այդպես էլ պետք է լիներ, որովհետև ինչ վստահության մասին կարելի է խոսել, երբ սահմանին միջադեպեր են տեղի ունենում, երբ սահմանին երիտասարդներ են զոհվում: Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը չեն խոսում այն մասին, որ կա վստահության ստեղծման ցանկություն:

Իհարկե, տեղյակ եմ հայ և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների մակարդակով հանդիպումների մասին և լիովին կիսում են հայկական պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը, որ Ռամիլ Սաֆարով երևույթի պայմաններում մենք խոսելու որևէ ընդհանուր թեմա չունենք։

Այնպես որ, ներկայումս այս թեմային անդրադառնալը հեռանկար չունի։ Իհարկե հասկանում եմ, որ ԵԽ-ն ցանկանում է բարձրացնել իր դերակատարումը կոնֆլիկտող կողմերի հարաբերությունները բարելավելու համար, սակայն չեմ տեսնում որևէ ռեալ հիմք, որը թույլ կտա այն իրագործել, հատկապես ԵԽ-ն չունի ռեալ գործիք՝ այս գործընթացների վրա ազդելու համար։

-Տիկին Նաղդալյան, այսօր ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը նրա ելույթից։
-Ադրբեջանի նախագահի պահվածքը վայել չէր Եվրոպայի խորհրդում նախագահող երկրի նախագահին, ոչ էլ վայել էր ԵԽ անդամ պետության ղեկավարին։ Ցուցադրական տոնայնությունը, որով Ալիևը խոսում էր պատվիրակների հետ, մատ թափ տալով և բացարձակ ժխտողական մոտեցմամբ՝ առանց հիմնավոր փաստարկների, պատվիրակների մեծ մասին զարմացրել էր։ Եթե Ալիևը նպատակ էր դրել, ինչպես իր խոսքում ասաց, իր երկիրը ներկայացնել լավ կողմերով, կարծում եմ նրա նպատակը չիրականացավ։

Առանձնացնեմ պատգամավորներից մեկի հարցը՝ ուղղված Ալիևին, որտեղ պատգամավորը բարձրացնում էր սահմանին տեղի ունեցող միջադեպերի հարցը։ Ալիևն իր պատասխանում ասաց, որ համանախագահողները հաճախ են իրեն այդ հարցը տալիս։

Այս պատասխանից արդեն երևում է, որ սա մտահոգիչ է և՛ Մինսկի խմբի համանախագահողների համար, և՛ միջազգային հանրության համար և այդ հարցը հատուկ տրվում է Ադրբեջանի նախագահին։ Կարծում եմ, այսպիսով Ալիևը ակամայից ցույց տվեց, թե ինչպիսին է համանախագահողների վերաբերմունքը ադրբեջանական դիրքորոշման նկատմամբ։

Ընդհանրապես, Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները։
 

Նախորդող հրապարակումներ`

Ճի՞շտ էր որոշումը` որևէ հարց չուղղել Ալիևին. Հովհաննիսյանի մեկնաբանությունը
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}