Անն Բրասյոր. ԵԽԽՎ-ն պատրաստ է ԵԱՀԿ-ի շրջանակներում աջակցել ԼՂ կարգավորման գործընթացին
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Ստրասբուրգ՝ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր խոսքում նկատեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում չկան կանայք և հույս հայտնեց, որ հաջորդ անգամ կտեսնի նաև կանանց։ Բրասյորը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ասաց, որ կոնֆլիկտի լուծման դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն՝ հավելելով, որ Վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց աշխատել ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հետ՝ խթանելու երկխոսությունը և հաստատելու վստահության մթնոլորտ, որը, ըստ Բրասյորի, կարևոր է առաջընթացի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին