«Կասեցնել Ուկրաինայում ռուսական զինուժի կիրառման թույլտվության մասին որոշումը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակով դիմել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին` առաջարկելով կասեցնել «Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերը կիրառելու թույլտվության» մասին որոշումը: Փոխանցում է «Ռիա-Նովոստի»-ին` վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը:
Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով` «այդ քայլն արվել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրավիճակի կայունացման և կարգավորման, ինչպես նաև այդ խնդիրների առնչությանբ եռակողմ բանակցությունների մեկնարկի հետ կապված»:
Հիշեցնենք, որ «ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում օգտագործելու թույլտվության» մասին նախագահ Պուտինի դիմումը Դաշնային խորհրդի կողմից միաձայն ընդունվել էր այս տարվա մարտի մեկին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը