Սևանա լճի հանրային լողափերն առաջիկայում ավելանալու են
Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը: Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս տարի կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները: Հհանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից:
Ըստ աղբյուրի, տարեցտարի ավելանում է այցելուների թիվը: Օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում: Եթե 2011-ին այցելուների թիվը լողափեր 100.000 էր, 2012-ին՝ 120.000, ապա 2013-ին հանրային լողափեր են այցելել 150.000-ից ավել քաղաքացի: Նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան