Ալիևը ստեց ու եվրոպացիներին ստախոսության մեջ մեղադրեց
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում նախօրեին եվրոպացի խորհրդարանականների առջև ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինիս ցանկությանը եթե մնար, հավանաբար առհասարակ չէր այցելի Ստասբուրգ, քանզի շատ լավ գիտեր՝ իր վարքագծի պատճառով ինչ ընդունելության էր արժանանալու: Սակայն տեխնիկական կանոնները՝ ըստ այբբենական կարգի Եվրոպայի խորհրդում իր կամքից անկախ նախագահությունը, նրան պարտավորեցնում էին գնալ այդ քայլին:
Արդյունքում Իլհամ Ալիևը՝ Եխ-ում նախագահող երկրի ղեկավարը, ստիպված էր հունիսի 24-ին ելույթ ունենալ ԵԽԽՎ նիստում: Ելույթում որևէ նորություն չկար. Ալիևը պնդում էր, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն Ադրբեջանում այլընտրանք չունեն, մամուլի ազատությունը գերագույն նպատակ է, դե իսկ կոռուպցիայի դեմ պայքարն էլ լայն քայլերով առաջ է գնում: Դե իսկ Հայաստանի մասով էլ չմոռացավ հիշեցնել, որ հայերն ընդամենը 200 տարի առաջ են հայտնվել, ու թեև իրենք մեծահոգաբար Երևանը նվիրել են Հայաստանին, սակայն հայերը դրանով չեն բավարարվել և պահանջում են նաև Լեռնային Ղարաբաղը:
Թե որքանով էր այս ամենը համոզիչ, երևում էր դահլիճի արձագանքից. ելույթի ողջ ընթացքում դահլիճում ներկաները բարձրաձայն ռեպլիկներ էին տեղում (ֆուտբոլային լեզվով ասած՝ սուլում էին): Իսկ հարց ու պատասխանի ընթացքում, երբ մեկը մյուսի հետևից պատգամավորները խոսում էին նույնատիպ խախտումների ու չարաշահումների մասին, Ալիևի միակ հակափաստարկը մնացել էր զրուցակիցներին ստախոսության մեջ մեղադրելը:
Եթե մեկ խոսքով ամփոփենք՝ Ալիևի ստրասբուրգյան այցը կարելի է որակել ֆիասկո: Այս մասին հատկապես վկայում են ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները, որոնցում ի սպառ բացակայում են Ալիևի ելույթի տեսաձայնագրությունները:
Այն, որ եվրապաշտոնյաներն այնքան էլ հյուրընկալ չեն գտնվել, վկայում են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերի հրապարակային հայտարարությունները: Վերջինս Ալիևին ամբիոնի մոտ հրավիրելիս հիշեցրել էր, որ 2004-ին նույն ամբիոնից ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը խոսել էր ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին ու հույս էր հայտնել, որ նա «այժմ էլ է այդպես մտածում»:
Այսկերպ ԵԽԽՎ նախագահը ոչ միայն ակնարկել է, որ Ալիևն ամենևին էլ այդպես չի մտածում, այլև՝ 10 տարի անց նույն պաշտոնը զբաղեցնելով (երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում) ճիշտ հակառակ կերպ է գործում:
Ի դեպ՝ Ան Բրասսերը նաև հրապարակավ հույս է հայտնել, որ Ալիևը թույլ կտա, որպեսզի իրենք այցելեն ձերբակալված լրագրողներին ու ակտիվիստներին:
Ավելի սառը վերաբերմունք դժվար էր ակնկալել: Սակայն մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մի կառույց, որի առաքելությունը համամարդկային արժեքների քարոզումն ու ամրապնդումն է իր գործողության տարածքում, թեկուզ ժամանակավոր, ղեկավարվում է մի երկրի կողմից, որը թքած ունի այդ արժեքների վրա:
Արմեն Մինասյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
«Ալիևի վարչակարգն աստիճանաբար կորցնում է իրականության զգացողությունը»
«Բռնապետի համար անընդունելի է անգամ ոչ ականջահաճո հարցը»
Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է իրականությունը. Հայ պատվիրակը արձագանքել է ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթին
«Ադրբեջանի նախագահությունը շատ խնդրահարույց է, ինչի մասին այսօր ևս բարձրաձայնեցին ԵԽԽՎ պատվիրակները»
Ճի՞շտ էր որոշումը` որևէ հարց չուղղել Ալիևին. Հովհաննիսյանի մեկնաբանությունը
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում