Հասարակություն 15:40 25/06/2014

Հաստատվել է Հայաստանին և տարածաշրջանին տրամադրվող օգնությունը. ԱՀՀ

Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն երեկ ընդունել է 2015 ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և այլ հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որն իր մեջ ներառում է Միացյալ Նահանգների տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնությունը Հարավային Կովկասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

«Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսավորման չափերը չէին նախանշվել օրինագծում:

Ներկայացուցիչների պալատի օրինագիծը նման էր Սենատի տարբերակին, որն հաստատվել էր անցած շաբաթ: Երկու օրինագծերն էլ պահպանել են Ազատության ակտի 907-րդ ուղղումը` վերահաստատելով հումանիտար և այլ աջակցությունների վեց ավանդական բացառությունները Ադրբեջանին: 907-րդ ուղղումը հաստատվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «զգալի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի նկատմամբ բոլոր շրջափակումների վերացման և ուժի այլ կիրառումների դադարեցման ուղղությամբ»:

Այնուամենայնիվ, Սենատի զեկույցը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, հատկապես կարևորեց Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսավորումը: Սենատի զեկույցում ասվում է. «Հանձնաժողովը առաջարկում է նախորդ տարիների գումարի չափով օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, ինչպես նաև հակամարտությանն առնչվող ընթացիկ կարիքների համար» :

«Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակական օգնության տրամադրումը կարևորագույն առաջնահերթություններից է», - համագումարին հայտնել է սենատոր Մարկ Քիրքը, ով Սենատի Հատկացումների հանձնաժողովի անդամ է: Մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի օրինագիծը` Հատկացումների հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը Համագումարին հայտնել է. «Ես հիասթափված եմ, քանի որ մենք չկարողացանք համաձայնության հասնել`ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար օգնության կարիքը: Մենք պետք է շարունակենք պայքարել այս աջակցության համար, քանի որ սույն օրինագիծը ընթանում է օրենսդրական գործընթացով` ապահովելով լավագույն հնարավոր արդյունքը մեր դաշնակիցներ Հայաստանի և Լեռանային Ղարաբաղի համար: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և շարունակական հարձակումները, այս օգնությունը բացարձակ անհրաժեշտ է տարածաշրջանում ազատության, բարգավաճման և ինքնորոշման համար»:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի 2015 ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերից յուրաքանչյուրը կազմել է մոտավորապես 48 մլրդ ԱՄՆ դոլար, որը մոտ 700 մլն-ով պակաս է 2014 ֆինանսական տարվա սահմանված մակարդակից, և 280 մլն-ով պակաս` 2015 ֆինանսական տարվա համար Նախագահի պահանջվածից:

Վարչակազմի բյուջեն նախատեսում է անում տրամադրել 1.7 միլիոն ԱՄՆ դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և 600.000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար: Այս գումարը 1 մլն ԱՄՆ դոլարով պակաս է անցած տարվա բյուջեի պահանջից Արտաքին ռազմական ֆինանսավորման համար, սակայն Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման համար ֆինանսավորումը կայուն է անցած տարիների հետ համեմատ և պահպանված է ռազմական փոխադարձությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ի հավելում Արտաքին ռազմական ֆինանսավորման և Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման օգնության, Վարչակազմի 2015 ֆինանսական տարվա բյուջեն նաև առաջարկել է, որ Հայաստանը ստանա 20.7 մլն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության ֆոնդերի համար (համեմատած 24.7 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի) և 1.7 մլն ԱՄՆ դոլար Թմրանյութերի միջազգային շրջանառության վերահսկման և օրենքի գերակայության ապահովման համար (համեմատած 2.8 մլն ԱՄՆ դոլարի 2014 ֆինանսական տարվա պահանջի): Վարչակազմը նաև զրոյացրել է առողջապահության ոլորտում տրվող օգնությունը:

Ընդհանուր առմամբ, 2015 ֆինանսական տարվա բյուջեն տրամադրում է Միացյալ Նահանգների կողմից 24.7 մլն ԱՄՆ դոլար օգնություն Հայաստանին, որը 6.143 մլն ԱՄՆ դոլարով պակաս է Վարչակազմի 2014 ֆինանսական տարվա բյուջեի` 30.843 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

Այս տարվա սկզբին Համագումարը Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարության մեջ կարևորեց Միացյալ Նահանգների կողմից Արցախին, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, և խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը Սիրիայում բնակվող հայերին և նրանց, ովքեր արտագաղթում են Սիրիայից: Բացի այդ, Համագումարը մատնանշել է նաև, որ անհասկանալի էր ներման շնորհումը ադրբեջանցի սպային, ով դաժանորեն սպանել էր հայ սպային ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների ժամանակ, և կոչ արեց, որ ենթահանձնաժողովը դադարեցնի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին:

«Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի` Հայաստանի շարունակական շրջափակումը և Ադրբեջանից աճող անվտանգության սպառնալիքները զուգորդված ադրբեջանցի մարդասպանին անբացատրելի ներման շնորհումով, ինչպես նաև մյուս տարածաշրջանային զարգացումները, Համագումարը կոչ է անում Կոնգրեսին ապահովել կայուն օգնություն Հայաստանին և Արցախին»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Ավելին, Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների հետ կապված` Համագումարը կոչ է անում Կոնգրեսին անհապաղ քայլեր ձեռնարկել` տեղի քրիստոնյա հայ համայնքնին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով»:

Այն բանից հետո, երբ նախագծերը կանցնեն համապատասխան բաժինների քննությունը, օրենսդրական գործընթացում հաջորդ քայլը կլինի Հատկացումների քննարկման հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի անդամները նախքան օրինագծի` Նախագահի վավերացմանն ուղարկելը, կներդաշնակեցնեն Ներկայացուցիչների Պալատի և Սենատի ներկայացրած տարբերակներում առկա տարբերությունները»,-ասված է ԱՀՀ հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:16
Յանանց անարգութեան մաշեսցին կեանք հանուրց «խաղաղասիրաց», յանձնողաց եւ 29 հազ․ քկմ դագաղապաշտից. Ալեքսանդր Քանանյան
Քաղաքագետ, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը գրում է․ «Յիշատակ հանուրց անկելոց ի պատերազմին ի լոյս անանց յաւերժութեան եղիցի։ Սատակելով...
Աղբյուր` Panorama.am
13:03
Եթե կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույնը կարելի էր անել առանց բերվող օրինագծի. Արսեն Առաքելյան
«Եթե ընդունենք, որ տեղի է ունենալու այնպես, ինչպես օրենքն է նախատեսում, ապա, պլանավորվում է, որ ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռից հայտնում են, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին...
Աղբյուր` Panorama.am
12:17
Գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ ՌԴ-ում կրկին հետախուզում է հայտարարվել
Նոր քրեական գործի շրջանակներում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Ռուբեն Ալբերտի Թաթուլյանը հետախուզվում...
Աղբյուր` Panorama.am
12:11
Ծնողական խմբերում խուճապ է. Անչափահասների առևանգման փորձ կատարած տղամարդը ձերբակալված է
Աշակերտների ծնողների չաթերում խուճապ է։ Մայրիկներն արագորեն տարածում են սև ավտոմեքենայի ու նրա վարորդի լուսանկարներն ու միմյանց հորդորում՝...
Աղբյուր` Panorama.am
12:04
Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ նաև Հայաստանը դարձնելով խոցելի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր...
Աղբյուր` Panorama.am
12:02
Մեկ օրում՝ 13 վթար, 14 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2. Գիտնականները՝ Գիտության ոլորտի նոր օրենքի մասին
«Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2»,- «Մեդիա կենտրոն»-ի մամուլի սրահում ասաց EarlyOne-ի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. Tert.am
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Tert.am-ն իր ունեցած տեղեկությունները ճշտելու համար  կապ է...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՊԵԿ-ում լսել են կառուցապատողների առաջարկները
ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ»...
Աղբյուր` Panorama.am
10:35
Արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի,...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում...
Աղբյուր` Panorama.am
10:08
NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց...
Աղբյուր` Panorama.am
10:02
Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար...
Աղբյուր` Panorama.am
10:00
Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։...
Աղբյուր` Panorama.am
09:55
Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կարին Տոնոյան. Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է. «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:41
Սեպտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.09 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սամվել Շահրամանյանն եռաբլուր այցելեց արցախցիների ուղեկցությամբ
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանն արցախյան պատերազմի մեկնարկի  չորրորդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Դադիվանքի վանահայր Տեր...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան
«Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, և ոչ միայն Ռուսաստանի հետ։ Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան
«Սահմանազատման գործընթացների հետ կապված հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա։ Դեռ պետք է  կանոնակարգի հետ կախված ներպետական...
Աղբյուր` Panorama.am
09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}