Էրդողանը թուրքի մսով է սնվում, թուրքի արյունով է ծարավը հագեցնում. Զահիդե Ուչար
«Անունը կնքենք արդեն. Էրդողանը թուրքի թշնամին է»: Այս վերտառությամբ հոդված է հրապարակվել թուրքական «Գազիանթեփ հաբեր» լրատվական կայքում: Հեղինակ Զահիդե Ուչարի բնորոշմամբ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատանայական թակարդներով զավթել է Թուրքիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և պատերազմ է հայտարարել թուրքական դրոշին, ազգային պետությանը, տարածքային ամբողջականությանը և լեզվին:
«Այն ամենը, ինչ պետությանն է պատկանում, նա զավթիչ ուժերի հրամանատարի պես դիտում է որպես ռազմավար և թալանում»,- նշում է հոդվածագիրը` Էրդողանին մեղադրելով հակաադրբեջանական պահվածքի ու հայամետ դրսևորումների համար:
«Էրդողանը թուրքի թշնամին է, Ադրբեջանը թուրքական պետություն է, դրա համար էլ Հայաստանին քծնում է, իսկ Ադրբեջանի դրոշը աղբաման է նետվում»,- գրում է իր հոդվածում:
Հոդվածագիրը թվարկում է, Թուրքիայի վարչապետի թշնամական գործողություններն` ուղղված ամբողջ թրքության դեմ:
«Չինաստանում կոտորված թյուրք ույգուրների մասին ոչինչ չի ասում ու ճանաչում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերի փոխարեն պաշտպանում է Կիպրոսի շահերը:
Էգեյան ծովում Թուրքիայի Հանրապետության պետական շահերը պաշտպանող ռազմածովային ուժերը կազմալուծեց` հանգստացնելով Հունաստանին: Էգեյանի մեր կղզիները զոհաբերվեցին Հունաստանին:
Սիրիայի մի մասի հաշվին հրեական Քուրդիստան հիմնելու նպատակով ծածուկ պատերազմ է սկսել Բաշար Ասադի դեմ: Աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումները Թուրքիայում հենակետեր, ֆինանսական միջոցներ և զանազան աջակցություն են ստանում:
Էրդողանը Իրաքի թուրքմեններին վաճառել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Թուրք ժողովրդից խլած փողերով ֆինանսավորվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք թուրքի արյուն են թափում: Էրդողանը թուրքի մսով է սնվում, թուրքի արյունով է ծարավը հագեցնում: Իրաքում թուրքմենների սպանության համար առաջին պատասխանատուն հանցագործ Էրդողանն է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում