Գանայի հավաքականի ֆուտբոլիստները սպառնում են բոյկոտել Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումը
Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները սպառնացել են բոյկոտել Պորտուգալիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը: Այս մասին հայտնում են գանական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլիստները Գանայի ֆեդերացիայից պահանջում են վճարել 3 մլն դոլար կազմող պարգևավճարները: Վերջինիս ներկայացուցիչները խոստացել են հարցը լուծել պորտուգալացիների հետ հանդիպումից հետո, որը կկայանա հունիսի 26-ին:
Առաջին երկու տուրում գանացիները 1:2 հաշվով զիջել են ամերիկացիներին ու 2:2 հաշվով ոչ-ոքի արձանագրել Գերմանիայի ընտրանու հետ խաղում: Խմբից դուրս գալու համար նրանք պետք է առավելության հասնեն պորտուգալացիների նկատմամբ և սպասեն, որ Գերմանիայի ազգային թիմը խոշոր հաշվով կհաղթի ԱՄՆ-ի հավաքականին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Գանայի հավաքականի նկատմամբ, որը մեղադրվում է պայմանավորված խաղերին մասնակցության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում