«Մենք ունենք մեր կլիենտները». Աշոտ Արսենյան. «Հրապարակ»
Ջերմուկում՝ հենց Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց, արդեն «հազար» տարի կառուցվում է թամանյանական ոճով «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը, որը պատկանում է Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաև Մոսկվայի «Արարատ հայաթի» տերն է: Ջերմուկի «Հայաթը», որոշ տեղեկություններով, այս տարի շահագործման կհանձնվի և կառավարման կտրվի իտալացիներին: Շատ թանկ չէ՞ Ջերմուկում հանգիստը՝ «Հրապարակ»-ը հարցրել է Աշոտ Արսենյանին: «Էդ խնդիրը պետք է դիտել ինքնարժեքի` պահանջարկ-առաջարկ տիրույթում»:
Էժանացրեք, որ կլիենտ ունենաք, հրես՝ «Հայաթը» կբացվի, դուք ընդհանրապես հանգստացող չեք ունենա, ի՞նչ եք անելու էդ ժամանակ: «Շատ ուրախանալու ենք»: Մի՞թե: «Այո, «Հայաթը» Ջերմուկի փրկությունն է»: Ձեր հյուրանոցի տեսադաշտը փակվելու է, Ձեր գործին խփելու է, ինչո՞վ է «Հայաթը» փրկություն: «Նախ, տեսադաշտը չի փակվելու, հետո՝ մենք ունենք մեր կլիենտները: Հետո էլ՝ «Արմենիան» էն ժամանակ դարձավ լոկոմոտիվ, բոլորին իր հետևից բերեց, հիմա էլ թող «Հայաթը» դառնա լոկոմոտիվ, ի՞նչ է եղել որ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան