Երևանում բացվելու է Ճապոնիայի դեսպանություն
«Ճապոնիայի կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում 2015 թվականի հունվարին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման ուղղությամբ»,- Երևանում Հերոսիմայի խաղաղության քարի բացման արարողության ժամանակ ասաց Ճապոնիայի դեսպանության լիազոր նախարար Տակաշի Կուրայը:
Նա հույս հայտնեց, որ դեսպանատան բացումը կնպաստի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ավելի խորացմանը:
Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ գործընթացներ են տեղի ունենում, որոնց նոր թափ է հաղորդել 2010 թվականին Տոկիոյում Հայաստանի դիվանագիտական առաքելության բացումն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի նշանակումը:
«Մենք ուրախ ենք, որ 2015 թվականին Երևանում կբացվի ճապոնիայի դեսպանություն: Այն մեծ ու դրական ազդեցություն կունենա մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ շփումների ակտիվացման վրա», - ասաց Վ. Ներսիսյանը:
«Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Երևանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր փուլ կլինի հայ-ճապոնական հարաբերություններում:
«Հայ-ճապոնական հարաբերությունները վերջին տարիներին ինտենսիվորեն զարգանում են: Վստահ ենք, որ հունվարից՝ դեսպանության բացմամբ, Ճապոնիան ոչ միայն իր մշտական ներկայությունը կապահովի Հայաստանում, այլ խաղաղասիրական, խաղաղության նոր ուղերձ կլինի մեր ամբողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը