ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է
Այսօր Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը