Քննարկվել են ՀՀ և ԼՂՀ արդարադատության ոլորտում համագործակցության խորացման հարցեր
Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում