«ՄՏՍ կոնեկտ LTE». նոր սակագնային պլաններ` ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար
Այժմ, բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար և օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Ի դեպ, ըստ աղբյուրի, «Ինտերնետ Medium» և «Ինտերնետ Large» սակագնային պլանների բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ նաև ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ննորություններին մշտապես ծանոթ լինելու համար, ընկերությունից խորհուրդ են տալիս միանալ իրենց Ֆեյսբուքում
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը