Նախարարը կդիմի՞ դատարան` մանրադրամ շպրտած քաղաքացու դեմ, թե` ոչ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի պատրաստվում դիմել դատարան` իր վրա մանրադրամներ շպրտած քաղաքացիների դեմ բողոքելու համար:
«Այս պահին կոնկրետ այդպիսի խնդիր չունեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Հիշեցնենք, մինչ նիստի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իր համար ընդունելի չէ նման պահվածքը:
Ըստ Արտեմ Ասատրյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում շատ հստակ նշեց, որ հարգանքը պետք է լինի փոխադարձ և արտահայտման ձևերն էլ պետք է լինեն առավել ընդունելի և հարիր ժողովրդավարական պետություններին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում, երբ ՀՀԿ-ական պատգամավորն է վիրավորում քաղաքացուն կամ լրագրողին, Ա.Ասատրյանը նշեց, համարում է, որ պետք է լինի երկկողմանի հարգանք. «Այդ առումով յուրաքանչյուր կողմ իր իրավունքներն ու պարտականությունները պետք է իրականացնի հստակ»:
Նախորդող հրապարակում`
Հ. Աբրահամյան. Ես չեմ հանդուրժի անարխիան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում