«Ադրբեջանցի պատգամավորի՝ 3 օրվա ընթացքում Երևան մտնելու մասին հայտարարությունը ծիծաղելի է»
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի հայտարարությունն այն մասին, թե «եթե ուրիշ պետություն չմիջամատի, Ադրբեջանի բանակը 3 օրվա ընթացքում կարող է հասնել մինչև Երևան» ծիծաղելի դրության մեջ է դրել և իրեն, և իշխանությանը: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազագլիգ» թերթը:
«Նախ հարց է առաջանում, թե որն է Ղարաբաղի հակամարտությանը միջամտող ուրիշ պետությունը և ինչու Սիյավուշ Նովրուզովը քաջություն չի ցուցաբերում տալ այդ պետության անունը: Եթե քաջություն չունի, այդ ժամանակ ինչպե՞ս է Ադրբեջանը հզոր պետություն համարվում: Կամ էլ կարող է հարց ծագել, թե ինչ եղավ Ադրբեջանի իշխանության «նմանը չունեցող հեռատես արտաքին քաղաքականության հետ»: Ղարաբաղը ազատագրելու գործում ուրիշ պետության դեմ դուրս գա՞լն է այդ «հեռատես քաղաքականության» արդյունքը»,-հարցադրում է թերթը:
Հեղինակի կարծիքով՝ այդ մտքերն արտահայտելու ժամանակ Սիյավուշ Նովրուզովը չի մտածել, որ կարող են նման հարցեր ծագել:
«Վերջին 20 տարում երկիրը ղեկավարող այս իշխանությունը գոնե 20 մետր հող թող ազատագրի, որից հետո Սիյավուշ Նովրուզովը կարող է խոսել Երևան հասնելու մասին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում