Սահմանադրական բարեփոխումների վերջնաժամկետը կլինի հոկտեմբերի 15-ը. Փոփոխություն հրամանագրում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել, որի համաձայն փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ նախագահի սեպտեմբերի 14-ի` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրում: Այդ մասին տեղեկացնում են նախագահի հասարակայանության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Որոշման մեջ նշվում է հետևյալը. «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով.
2) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում՝
ա. «Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով,
բ. «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերը փոխարինել «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում