Ֆրանսիայում դատարանը արդարացրել է հիվանդներին մահացու ներարկում կատարած բժշկին
Ֆրանսիայում Պո քաղաքի դատարանը արդարացրել է հիվանդներին մահացու ներարկում կատարած բժշկին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` էվթանազիայի 7 գործողություն իրականացրած է Նիկոլա Բոնեմայոնին սպառնում էր ցմահ ազատազրկում:
Բժշկի օգտին վկայություններ են տվել մահացածների ազգականները: Դատարանում ծափահարություններով է ընդունվել բժշկին արդարացնող դատավճիռը:
Հատկանշական է, որ այս պահին էվթանազիան Ֆրանսիայում համարվում է հակաօրինական, սակայն նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական ծրագրում խոստացել էր օրինականացնել այն: Դրա հետ մեկտեղ 2005 թ ընդունվել է հատուկ օրենք, որը թույլ է տալիս բժիշկներին «արհեստականորեն» չերկարաձգել հիվանդի կյանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա