Ընդունվում են միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերը
Միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է ու կշարունակվի մինչև հուլիսի 1-ը (ժամը 9:30 մինչև 18:00): Panorama.am-ին այս մասին տեղեկացրեցին ԳԹԿ-ից:
2014թ. միասնական քննությունների լրացուցիչ փուլի քննություններն անցկացվելու են հուլիսի 2-8-ը՝ համապատասխանաբար՝ «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն»- «Աշխարհագրություն»-«Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» -«Քիմիա»:
Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն շրջանավարտները, ովքեր միասնական քննության առաջին փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել:
Հիշեցնենք, որ 2014 թ. միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 3-ին և ավարտվել հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում