Վերաքննիչ դատարանը փաստել է, որ համալիրի աճուրդն անօրինական է. Կորյուն Գրիգորյան
«Վաղը կավարտվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երրորդ աճուրդը և մինչ այս պահը որևէ գնորդ չի հայտնվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարան այսօր իրենց պատասխանել է, որ աճուրդն անօրինական է. «Մենք ասում էինք, որ աճուրդն անօրինական է: Դատարանը ստիպված եղավ փաստերը հաշվի առնել և ընդունել, որ այն, ինչ կատարվել է, անօրինական է»:
Գործով փաստաբան Արմինե Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բողոքարկել էր Առաջին ատյանի որոշումը՝ կատարողական վարույթը սկսելու վերաբերյալ:
«Բողոքը բավարարել են և հարկադիր կատարողի դիմումն ամբողջությամբ մերժել են: Այսինքն նախկին աճուրդները պետք է անվավեր ճանաչվեն, կատարողական վարույթը կասեցվի: Ըստ օրենքի, չպետք է նոր աճուրդ հայտարարվի: Դատարանի որոշումը պետք է դիմումով հարկադիր մուտք անեմ: Թե ինչ որոշում կկայացնի հարկադիրը ու կշարունակի կրկին աճուրդ հայտարարել, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասաց փաստաբանը:
Մինչ Մարզահամերգային համալիրի ներկայացրած հայցը քննվում էր դատարանում, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը դիմել էր առաջին ատյանի դատարան՝ խորհրդատվական բնույթի պարզաբանում խնդրելով համալիրն աճուրդի հանելու կատարողական թերթիկի վերաբերյալ: Դատարանը պարզաբանումներ է տվել ԴԱՀԿ ծառայողին: Օրենքը սահմանում է, որ հարկադիր կատարողը դատարանից խորհրդատվական բնույթի պարզաբանում կարող է ստանալ միայն տպագրական եւ այլ վրիպակների դեպքում:
«Վերաքննիչ դատարանը համարել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտումներով որոշում է կայացրել»,- ասաց Ա. Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան