Հ. Աբրահամյան. Ես չեմ հանդուրժի անարխիան
Նախքան կառավարության նիստի մեկնարկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ուզում է հայտարարություն անել իրեն խիստ անհանգստացնող մի երևույթի մասին:
«Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձևերով, մասնավորապես` մանրադրամներ նետելով: Իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության, ինչպես և հասարակության յուրաքանչյուր անդամ»,- մտահոգված հայտարարեց Հ .Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ կողմ է ազատ խոսքի, ազատ կարծիքի արտահայտմանը, ազատ տեղաշարժին և ոչ միայն կողմ է, այլև մինչև վերջ պաշտպանելու է դա:
«Բայց այս ազատությունն ավարտվում է այն պահին, երբ սկսում են ոտնահարել ուրիշի իրավունքները: Այս դեպքում դա արդեն ազատություն չէ, այլ ամենաթողություն և եթե ազատությունը քաղաքացիական ազատության հենասյուններից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան նշանակում է վտանգել պետությունը. Ի լուր բոլորի հայտարարում եմ` ես դա չեմ հանդուրժի»,- շեշտեց վարչապետը:
Նա ՀՀ արդարադատության նախարարին ու Ոստիկանապետին հանձնարարեց քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ` թե օրենսդրական, թե այլ տեսքով, անգամ առաջարկեց հրավիրել միջազգային մասնագետների և անցկացնել ուսուցում, բայց ապահովել, որ հասարակական կարգն ապահովող մարդիկ իրենց գործողություններով լիարժեք պաշտպանեն Սահմանադրության ազատությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում