Անդրիաս Ղուկասյանը փորձում է նոր քաղաքական ուժ ձևավորել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ: Հարցին` կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցում եք կամ նախընտրում եք առաջիկայում միասին պայքարել, Ա. Ղուկասյանը պատասխանել է. «Ես պահպանում եմ անկախ քաղաքական գործչի կեցվածքը և օգտվում եմ իմ այդ կարգավիճակի հնարավորությունից` օբյեկտիվ գնահատել բոլոր քաղաքական ուժերի վարքագիծը մեր այսօրվա քաղաքական իրողության մեջ: …Այս պահի դրությամբ փորձում եմ համախմբել մեր երիտասարդներին, որպեսզի ստեղծվեն պայմաններ նոր քաղաքական ուժի ձևավորման համար»: