Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը այս ամսվա վերջին պատրաստ կլինի. «ՀԺ»
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը այս ամսվա վերջին պատրաստ կլինի ստորագրելու համար: ՀՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն, թե երբ և որտեղ են այն ստորագրելու:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին:
«Հիմա ստորագրման ենթակա փաստաթղթերը տպագրվում են: Չորս նախագահները պետք է համաձայնեցնեն իրենց օրակարգը և ժամանակ գտնեն դրանց ստորագրման համար»,-ասել է Սպասկին: