«Al Jazeera». Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը մղվել է հետին պլան
Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը դարձել է երկրորդական՝ էներգակիրների գլոբալ պահանջարկի պատճառով: Այդ մասին նշվում է Արզու Գեյբուլաևայի վերլուծական հոդվածում, որը հրապարակվել է «Al Jazeera» հեռուստաալիքի կայքում:
Նյութում նշվում է,թե չի կարելի ասել, որ միջազգային հանրությունը տեղյակ չէ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի, հետապնդումների, հալածանքների, սպառնալիքների մասին, բայց «համապատասխան քայլերի ձեռնարկումը ուշանում է, եթե ընդհանրապես չի բացակայում օրակարգից»:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի հիմնարար սկզբունքները և պարտադիր չափանիշները, որոնք նրանք պարտավորվել էին պահպանել Եվրոպայի խորհուրդ մտնելու ժամանակ:
Ադրբեջանը բռնապետական ռեժիմի վառ օրինակ է, նշվում է հոդվածում:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը մայիսի 15-ին ստանձնեց ԵԽ նախագահությունը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը անհապաղ կարգավորել խոսքի ազատության, հավաքների ազատության և այլ հիմական ազատությունների բնագավառում տիրող իրավիճակը, նշվում է նյութում:
Ոչ մի բարելավում կապված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ չի դիտվում: Ընդհակառակը վերջերս մեծացել է ակտիվիստների ձերբակալությունների թիվը, ինչը անհանգստություն է առաջացնում, նշում է Գեյբուլաևան:
«Ներկայումս, 10 լրագրողներ, 5 բլոգերներ և 8 երիտասարդ ակտիվիստներ դատապարտված են ազատազրկման` կեղծ մեղադրանքների հիման վրա: Ըստ «Amnesty International» միջազգային կազմակերպության` 2013 թ. Ադրբեջանում կալանքի տակ էին գտնվում ամենաքիչը 19 խղճի դատապարտյալ»,-նշված է նյութում:
Այս բոլոր մարդիկ քննադատում էին կառավարության քաղաքականությունը, սակայն իշխանությունների համար նրանք «խուլիգան», «խաբեբա» և «թմրամոլ» են:
Ճակատագրի հեգնանքով Ադրբեջանը նաև մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդի անդամ է: Համաձայն Խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածի, այն երկրների անդամակցությունը, որոնք խախտում են մարդու իրավունքները, պետք է դադարեցվի, ինչպես տեղի էր ունեցել 2011 թ. Լիբիայի դեպքում:
«Կարծես թե առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը էլ ավելի խորացնելու նպատակով, ԵԽ-ն անցած տարվա հունվարին ձախողեց Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը», –նշում է հեղինակը:
«Արդյոք չի՞ եկել ժամանակը, որ Եվրոպայի խորհուրդը քայլեր ձեռնարկի այնպիսի անդամների դեմ, ինչպիսին է Ադրբեջանը» –հարցնում է լրագրողը:
Նախորդող հրապարակումներ`
ԵԽԽՎ- ն մարտահրավեր է նետում Ադրբեջանի նախագահությանը
Մելիա. Ադրբեջանում անշեղորեն վատթարացել է քաղաքացիական ազատությունների շուրջ տիրող իրավիճակը
«Ադրբեջանի իշխանությունները քննադատների ձերբակալությունները դարձել են ազգային ժամանց»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում