Իրավունք 14:01 26/06/2014

Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին

Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը, թե Լյուքս Ստեփանյանի սպանության գործով պաշտպանական կողմը վիճարկում է մեղքի հիմնավորվածությունը` պնդելով, որ ինքնաձիգի ձգանը թույլ է եղել, ինչն էլ հանգեցրել է պատահաբար կրակոցի, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա հայտարարությունը:

Հիշեցնենք` Կոստանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսելով տվյալ գործի նախաքննության և դատաքննության մասին, հայտարարել էր, որ ինքը գոհ է նախաքննության ընթացքից, այն եղել է իր անմիջական հսկողության ներքո և հավելել. «Պաշտպանության կողմի հիմնական դիրքորոշումը և փաստարկները, որով վիճակվում էր մեղքի հիմնավորվածությունը, կայանում էր նրանում, որ ինքաձիգի ձգանը բավականին թույլ է եղել և դա հանգեցրել է պատահաբար կրակոցի: Այդ հարցի հետ կապված քննչական գործողություններ են կատարվել, դատաձգաբանական փորձաքննության արդյունքում հերքվել է այդ հանգամանքը: Փորձագետը հստակ և միանշանակ պնդել է իր եզրակացության մեջ, որ ձգանը սեղմելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ուժի կիրառում, այնպիսի կիրառում, որ պատահականությունը բացառում է»:

Փաստաբանը, սակայն, հստակեցնում է. «Ոչ թե Դավիթ Խաչատրյանի պաշտպանների դիրքորոշումն է դա եղել, այլ Դավիթ Խաչատրյանը դեռևս դեպքի օրը ցուցմունք տալիս, երբ մենք դեռևս ներգրավված էլ չենք եղել որպես նրա պաշտպաններ, ընդամենը իրական տվյալ է հայտնել, որ իրեն ամրացված ինքնաձիգի մեխանիզմում ինչ-որ զսպանակ է բացակայում և իր կարծիքով դրա պատճառով ձգանը ավելի թույլ է եղել: Գլխավոր դատախազը ճիշտ է ասում, որ այդ կապակցությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, սակայն այդ փորձաքննությամբ պարզվել է, որ ինքնաձիգի մեխանիզմում իրոք զսպանակ է բացակայում, որը սակայն ձգանի թուլության պատճառ չի հանդիսացել: Սակայն այս պահին դա չէ, որ կարևոր է»:

Փաստաբանը վկայակոչելով փորձագետի նույն եզրակացությունը, ասաց նաև, որ դրա համաձայն ինքնաձիգի վրա պետք է գործադրել 1.8 կգ-ից ավել ուժ, ինչն այն ուժն է, որը մատի շարժումով գործադրվում է ինքնաձիգի ձգանի վրա` կրակոց արձակելու համար:

«Այսինքն, ըստ գլխավոր դատախազի, մեր իրականության մեջ բացարձակապես հնարավոր չէ ինքնաձիգի հետ վարվելիս, հատկապես եթե մատդ դրված է ձգանի վրա, առանց կրակոց արձակելու հատուկ նպատակի, մատի շարժումով պատահական կրակոց արձակվի: Կարծում եմ, որ քչերս կարող ենք այսպիսի կատեգորիկ եզրահանգման հետ համոզվել: Ինչպես ասում են՝ երբեք մի ասեք` երբե՛ք» -ասաց Սարգսյանը:

Փաստաբանի ներկայացմամբ, կրակոցն արձակելու պահին իրադրությունն այլ է եղել. «Դավիթ Խաչատրյանը դատաքննության ընթացքում այս կապակցությամբ հայտնել է, որ զենքը լիցքավորված վիճակում բարձրացրել է ուսագոտու հատված, այն պահել է տաղավարի ուղղությամբ և ցանկացել է կատակով վախեցնել Լյուքս Ստեփանյանին, որից հետո նույն հորիզոնական դիրքով, դեռևս մատը ձգանի վրա դրված իջեցրել է, որպեսզի ուղղի և լիցքաթափի, սակայն այդ ժամանակ ինքնաձիգի պոչամասը դիպել է իր գոտու աջ կողմում ամրացված ենթապայուսակին և հետ չի գնացել, որի պատճառով ձեռքերով մի փոքր ուժ է գործադրել դեպի ներքև և հետ, որպեսզի պոչամասն ազատվի և իջնի ներքև, սակայն ուժի գործադրմանն հետ միաժամանակ այն անմիջապես ազատվել է ենթապայուսակից, ուժը մեխանիկորեն ազդել է ձգանի վրա և այդ պատահական կրակոցը եղել է»:

Ավելին, ըստ փաստաբան Սարգսյանի, Դավիթ Խաչատրյանի այս հայտարարությւոնը դատաքննության ժամանակ ոչ միայն չի հերքվել որևէ ապացույցով, այլև նույնիսկ հաստատվել է վկաների ցուցմունքներով: Մասնավորապես, վկա Արշակ Պետրոսյանը դատարանում ձեռքերով նկարագրել է և շարժումը, և պատմել կատարվածը նույնությամբ: Նույնը հաստատել է նաև գործով մեկ այլ վկա և տուժած Հրաչյա Սարգսյանը:

Փաստաբանի մոտ հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարելի է խոսել դիտավորյալ կրակոցի, առավել ևս մեղադրանքի հիմնավորվածության մասին: Ակնհայտ է, որ Դավիթը զենքի հետ վարվելու կանոնների հանցավոր խախտում է թույլ տվել` նա իրավունք չուներ լիցքավորել զենքը և պահել որևէ մեկի ուղղությամբ: Իր այդ հանցավոր գործողության պատճառով էլ անզգուշությամբ մահ է պատճառվել Լյուքսին, որի համար էլ Դավիթը պատասխանատվության է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով»:

Անդրադառնալով դատախազի մյուս հայտարարությանը, թե նախաքննության սկզբնական փուլից, ի սկզբանե արդեն հայտնի էին դեպքի ամբողջական հանգամանքները և պատկերը, փաստաբանը նշեց, որ քննությամբ իրականում բացարձակապես այլ հանգամանքներ են հաստատվել, քան նկարագրել է նախաքննական մարմինը:

«Այսինքն եթե անգամ նախաքննության սկզբնական փուլից ի սկզբանե հայտնի էլ են եղել դեպքի ամբողջական պատկերը և հանգամանքները, ապա դա ընդամենը նախաքննական մարմնի համար և իր սուբյեկտիվ ընկալումների կամ ցանկությունների շրջանակում: Եթե դեպքի ամբողջական պատկերը և հիմնավորումները հենց նախաքննության սկզբնական փուլից են հայտնի եղել, ապա դրանք պետք է նույնը եղած լինեն կամ գոնե առավել ճշտգրտված լինեին նախաքննության փուլի ավարտին, որոնք էլ պետք է ամփոփվեին մեղադրական եզրակացության մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց օրինակներ, մասնավորապես, վկայակոչելով մեղադրական եզրակացությունը, ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել այն, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի հնչեցրած հայհոյանքից հետո Դավիթ Խաչատրյանը նշան բռնած դիրքից մեկ կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Սակայն դեպքին ականատես հարցաքննված վկաները, ըստ Երեմ Սարգսյանի, բառ անգամ չեն ասել այն մասին, որ Դավիթ Խաչատրյանը նշան է բռնել ու նույն դիրքից կրակել Լյուքսի ուղղությամբ:

«Հարց է ծագում. քննիչը և դատախազն ինչպե՞ս, ի՞նչ ապացույցների հիման վրա են հաստատված համարել, որ Դավիթ Խաչատրյանը ինքնաձիգով նշան է բռնել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, ապա վերջինիս կողմից չկրակողի հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց անմիջապես հետո կրակել է և սպանել նրան, եթե անգամ ականատես վկաներն են հայտնել, որ կրակոցը եղել է այն ժամանակ, երբ ինքնաձիգը գտնվել է Դավիթ Խաչատրյանի գոտկատեղի հատվածում: Եվ քանի որ այդպիսի ապացույցներ քրեական գործում չեն եղել, ապա հարց է ծագում, թե ինչու՞ են նման հանգամանք նշել», -հարցեր են առաջացել փաստաբանի մոտ:

Փաստաբանը վստահ է, որ նախաքննական մարմինը քաջ գիտակցել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից Լյուքս Ստեփանայնին սպանելու դիտավորություն ունենալու հանգամանքը հաստատող ապացույցներ քրեական գործում չեն եղել:

Հարակից հրապարակում`
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}