«The Guardian». Լուիս Սուարեսը կորակազրկվի 6 խաղով
ՖԻՖԱ-ն պատրաստվում է որակազրկել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին 6 խաղով: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանու հետ խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (1:0) Սուարեսը կծել է մրցակցի պաշտպան Ջորջո Կյելլինիի ձախ ուսը: Այդ միջադեպից հետո իտալացի ֆուտբոլիստը վազել է դեպի մրցավարը` բացելով ուսը, սակայն մրցավարը որևէ կերպ չի արձագանքել դրան:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն դեռ որոշում չի կայացրել Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետի վերաբերյալ: Սակայն, ինչպես հայտնում է աղբյուրը, հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կորակազրկվի 6 խաղով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում