Մայրաքաղաքում «Ձմերուկի փառատոն» կկազմակերպվի
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքում կազմակերպել «Ձմերուկի փառատոն»: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի հրապարակած հաշվետվություն-հայտարարությունից, որով վերջինս ազդարարել է «Ձմերուկի փառատոնի» կազմակերպման նպատակով կնքված պայմանագրի մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և «Օրիտանտա» ՍՊԸ-ի միջև հունիսի 17-ին կնքված պայմանագրի համաձայն, «Ձմերուկի փառատոնը» կկազմակերպվի 2 միլիոն 900 հազար դրամով: Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է ապահովի՝ ձմերուկների ձեռբերումը, դրանց թեմատիկ ձևավորումը, տաղավարների տեղադրումը, լավագույն ձևավորողների համար մրցանակների պատրաստումը և փառատոնի շրջանակներում խաղեր կազմակերպի:
Հրապարակված հաշվետվության համաձայն փառատոնը պետք է կազմակերպվի մինչև հուլիսի 20-ը, բայց թե կոնկրետ որ օրը՝ փաստաթղթում նշված չէ:
Եթե այս տրամադրությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կազմակերպելու է նաև «Դեղձի փառատոն», հետո «Սեխի փառատոն» և այսպես շարունակ, իսկ ամենավերջում «Դամբուլի փառատոն»:
Ի դեպ նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը նույն ընկերությանը 6 միլիոն 900 հազար դրամ է վճարել «Երևանյան ամառ» ծրագրող հունիսի 21-ին Կարապի լճում բացված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը կազմակերպելու համար:
Վահագն Հովակիմյան
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը