«Ժառանգությունը» հյուրեր չի հրավիրել, բայց սպասում է
«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա վաղը, ժամը 12-ին: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ կուսակցությունը որևէ այլ քաղաքական ուժի հրավերք չի ուղարկել, բայց մուտքն ազատ է և յուրաքանչյուրը կարող է ներկա գտնվել համագումարին:
Նա նաև նշեց, որ ինտրիգներ համագումարում սպասել պետք չէ. «Շոու-մոու չի լինի»:
Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի` հիմնական ինտրիգը պետք է լինի կուսակցության նախագահի ընտրությունը և այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհեռանա կուսակցության ղեկից: Թեև նախորդ հարցազրույցի ժամանակ Ա.Մարտիրոսյանը Panorama.am-ին ասել էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ եղել է, կա և մնալու է: Որևէ փոփոխություն այդ առումով չի լինելու»:
Նախորդող հրապարակում`
«Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ եղել է, կա և մնալու է». «Ժառանգության» համագումարին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները