Beeline–ն օգնում է Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանցիներին ընտրել մասնագիտություն
Beeline–ն Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց է կազմակերպել դեպի Beeline կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն և տեխնիկական ստորաբաժանումներ։
Beeline–ի աշխատակիցներն երիտասարդ հյուրերին ծանոթացրել են ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին, ցուցադրել ինչպես են տեխնիկապես իրականացվում զանգերը շարժական և ֆիքսված կապերում, ներկայացրել են Հայաստանում կապի պատմության զարգացումն, այցելուներին ներկայացրել հայ կապավորների կյանքից հետաքրքիր դրվագներ։ Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունը:
Երիտասարդ հյուրերին ողջունել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Բարձր դասարանցիների հետ զրուցում ընկերության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ ողջունել աճող սերնդին մեր ընկերությունում, որը միշտ եղել է և կմնա Հայաստանի խոշոր գործատուների շարքում և երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առաջատարներից մեկը։ Այսօր մեզ մոտ դուք կծանոթանաք հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքներին, և միգուցե ձեզանից ոմանք հետագայում ցանկանան իրենց նվիրել կապի ոլորտին։ Ես շատ կցանկանայի, որ այսօրվա շրջայցը դարձներ ձեր կյանքն ավելի լավ»:
Սա Beeline–ի առաջին ծրագիրը չէ ուղղված սահմանամերձ համայնքերի աճող սերնդի աջակցմանը։ Ավելի վաղ Promoto ընկերության հետ համագործակցության շրջանակում Չինարի համայնքի ավելի քան 50 աշակերտ այցելել են մանկական և զվարճանքի տարբեր կենտրոններ, եղան Beeline կապի թանգարանում, ծանոթացան օպերատորների աշխատանքին հաճախորդների սպասարկման կենտրոնում: Ծրագիրն, որը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում, կոչվում էր «Երկու օր հեքիաթում»:
Beeline Կապի թանգարանը գրանցված է Հայաստանի թանգարանների ցանկում, ակտիվորեն մասնակցում է ազգային և միջազգային մշակութային միջոցառումներին և համագործակցում է միջազգային թանգարանների միության հետ։ Մասնավորապես, այս տարվա մայիս ամսին Beeline Կապի թանգարանը միացավ «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային և «Գիշերային Գեղադիտակ» ծրագրին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում