Կեռասը շատ օգտակար է երեխաների համար
Կեռասը պարունակում է վիտամինների մի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են երեխայի հասակի ու զարգացման համար: Կեռասի հետ երեխայի օրգանիզմ են մտնում վիտամին А, С, В, Р և РР, ֆոսֆոր, երկաթ ու կալցիում: Այս հատապտուղի մեջ մեծ է յոդի, կալիումի, ածխաջրերի, օրգանական թթուների քանակությունը, սրանք կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Կեռասը խորհուրդ են տալիս օգտագործել միզուղիների հիվանդությամբ տառապող երեխաներին:
Միաժամանակ, շատ ծնողներ զգուշանում են կեռասի գույնից: Ալերգիայով տառապող երեխաներին խորհուրդ է տրվում այն տալ երեք տարեկանից հետո, ու շատ զգույշ, իսկ մինչ այդ հարկ է խորհրդակցել բժշկի հետ: Եթե ալերգիկ նշաններ չկան, ապա կեռասը երեխային կարելի է տալ երկու տարեկանից՝ սկսելով մի քանի հատիկից:
«Մեդդեյլի.ռու»-ն ներկայացնում է բաղադրատոմս երեխաների համար.
Կոկտեյլ կեռասով ու բանանով
2 բաժակ կեռաս
1 բաժակ կաթ
2 հատ բանան
200 գրամ սերուցք
Պետք է կեռասը ազատել կորիզից, մաքրել բանանները, դրանք հարել բլենդերով, ավելացնել պաղպաղակը և լավ հարել, վրան ավելացնել կաթն ու ևս մեկ անգամ հարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա