«Արմավիա»-ի ինքնաթիռը վաճառքի է հանվել Grav.am կայքում. «Չորրորդ իշխանություն»
Մինչ «Արմավիա» ընկերության սեփակատեր Միխաիլ Բաղդասարովն ու խոսնակ Նանա Ավետիսովան ամեն կերպ խուսափում էին լրագրողների հետ որևէ շփման դուրս գալ, երեկվանից Grav.am կայքում վաճառքի է հանվել «Արմավիա» ընկերության ինքնաթիռը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Թերթի փոխանցմամբ, ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով:
«Մենք, զանգահարելով նշված հեռախոսահամարով և ներկայանալով որպես պոտենցիալ գնորդ, տեղեկացանք, որ ինքնաթիռը վաճառքի է հանել հենց «Արմավիա» ընկերությունը, իսկ Grav.am-ը պարզապես ստանձնել է բրոքերի պարտականությունները»,-հավելել է թերթը: