Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ստորագրեցին ասոցացման համաձայնագիրը
Բրյուսելում Եվրամիության ընթացող գագաթաժողովի ժամանակ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը ստորագրել են ասոցացման համաձայնագիրը:
Փաստաթղթերի ներքո ստորագրել են Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի վարչապետը, Վրաստանի վարչապետը, ԵՄ անդամ 28 երկրների առաջնորդները, Եվրախորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահները:
Լատվամիջոցների հաղորդմամբ, Պորոշենկոն ստորագրել է համաձայնագրի միայն տնտեսական մասը: Ասոցացման համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն փաստաթուղթը ստորագրած երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ համաձայնագրերի ստորագրումը Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար եվրոպական ճանապարհի սկիզբն է: Միաժամանակ նա չի հիշատակել այդ երկրների՝ ԵՄ անդամակցության հնարավորության մասին: