Մեր ժամային փոփոխությունը կախված չէ որևէ այլ երկրի փոփոխությունից. փոխնախարար
Հայաստանում դեռևս ժամային գոտու փոփոխություններ չեն պատրաստվում անել: Panorama.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանն ասաց, որ Հայաստանում ժամային գոտիների օրենքի փոփոխությունը կկատարվի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնվի:
Հարցին, թե Ռուսաստանում ձմեռային ժամանակի անցնելու որոշումը որևէ անդրադարձ կունենա Հայաստանի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Մեր ժամային փոփոխությունը կախված չէ որևէ այլ երկրի փոփոխությունից: Այդ փոփոխությունը մենք կատարում ենք ելնելով մեր աշխարհագրական դիրքից: Ամառային ժամային գոտին մեզ յոթ ամիս շարունակ գցում էր երկու ժամ առաջ, ընկնում էինք հինգերորդ աշխարհագրական գոտի, որը նպատակահարմար չէր» :
Նշենք, որ Ռուսաստանի Պետդումայի առողջապահության հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել ստորին պալատին հուլիսի 1-ին երրորդ և չորրորդ ընթերցմամբ ընդունել Ռուսաստանում ձմեռային ժամանակին անցնելու նախագիծը:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսաստանում անցնում են ձմեռային ժամանակի
«Ժամանակի հաշվարկման կարգի» մասին օրենքում փոփոխություն կատարելը կարող է խնդիրներ առաջացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան