«Հրաշալի քառյակի» ներկայացուցիչները «պատերազմ» են հայտարարել Քոքոբելյանին. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Երբ ԱԺ արտահերթ նիստում քվորում ապահովելու հարցում իր լուման ունեցավ նաև «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները կայքերի և ֆեյսբուքյան ակտիվիստների միջոցով քարոզչական պատերազմ հայտարարեցին վերջինիս:
Այդ հարցում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում ՀԱԿ-ը, ինչին ի պատասխան էլ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը որոշել է «ջրի երես» հանել իր նախկին գործընկերների մութ գործերը և առաջիկայում կազմակերպելու է տեղեկատվական արտահոսք` հանրությանը ներկայացնելով ՀԱԿ-ի մասին իր ունեցած բոլոր «կոմպրոմատները», այդ թվում նաև բավականին ուշագրավ փաստեր որոշ ֆինանսական հարցերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան