Փայլակ Հայրապետյանը աբսուրդ է համարում Տիգրան Սարգսյանի՝ դեսպան նշանակվելը. «Ժամանակ»
Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանն երեկ անակնկալի է եկել, երբ մամուլում կարդացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը: Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի նշանակումն այս օրերին միտումնավոր է արված, որպեսզի նրան հնարավորինս հեռացնեն գործի քննության հիմնական փուլից:
«Թող մի հարցաքննվեր, տեսնեինք՝ ամեն ինչով մաքուր է, դրանից հետո թող գնար ոչ թե դեսպան, այլ թեկուզ Ամերիկայի պրեզիդենտ դառնար: Մենք նրան չէինք խանգարի: Իսկ երբ ամբողջ աշխարհը գոռում է, որ ինքը հանցագործություններ է արել, և դրանից հետո նրան նշանակում են դեսպան՝ դա աբսուրդ է»,-«Ժամանակ»-ին ասել է Փայլակ Հայրապետյանը: