Կյելինին ներել է Սուարեսին
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինին, ով դարձել է Ուրուգվայի ընտրանու հարձակվող Լուիս Սուարեսի «զոհը», կարծում է, որ ՖԻՖԱ-ն չափազանց խիստ է պատժել ֆուտբոլիստին` որակազրկելով 4 ամսով և պաշտոնական 9 խաղով: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Անկեղծ ասած` Սուարեսի նկատմամբ չունեմ հրճվանքի, չարության կամ վրեժ լուծելու զգացողություններ: Տխրել եմ միայն հանդիպման ելքից: Ներկա պահին մտածում եմ Լուիսի և նրա ընտանիքի մասին, քանի որ նրանք բախվել են դժվար իրավիճակի հետ:
Միշտ կարծել եմ, որ պաշտոնական որոշումները կասկածի առիթ չպետք է տան, բայց, մյուս կողմից, մտածում եմ, որ Սուարեսի պատիժը չափազանց խիստ է:
Հուսով եմ, որ հանդիպումների ժամանակ գոնե նրան կթույլատրեն մնալ խաղընկերների կողքին, քանի որ նման արգելքն իսկապես օտարացնում է ֆուտբոլիստին»,- նշել է Կյելինին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում