Կստորագրի, թե չի ստորագրի Հայաստանը ԵՏՄ համաձայնագիրը, կախված է բացառապես Հայաստանից. Ուրալով
«Կստորագրի, թե չի ստորագրի Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը, կախված է բացառապես Հայաստանից: Լեռնային Ղարաբաղի խնդիրը այստեղ կապ չունի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Օդնակո.Եվրասիա»-ի գլխավոր-խմբագիր Սեմյոն Ուրալովը` մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե հուլիսի սկզբին էլ Հայաստանը համաձայնագիրը չի ստորագրի, քանի որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ կապված է Ղարաբաղի հետ:
Նրա խոսքով` Ղարաբաղը կապ չունի, քանի որ Հայաստանը ինտեգրվում է ԵՏՄ տարածք այն սահմաններով, ինչ ինտեգրվել է Համաշխարհային առևտրային կազմակերպություն, և որոնք ֆիքսված են ՄԱԿ-ում:
Ինչ վերաբերում է այս կոնտեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին Բաքու և Երևան և այն մեկնաբանություններին, թե այցը ուղղակիորեն կապ ունի այդ ձգձգման հետ, Ս.Ուրալովն ընդգծեց. «Լավրովի այցերում փորձել տեսնել որևէ նոր բան, արմատապես սխալ մոտեցում է: Ռուսաստանը եղել և մնում է Անդրկովկասում անվտանգության երաշխավորը, դա նրա առաքելությունն է, որը Ռուսաստանը կատարում է այդ թվում հայկական սահմանների համատեղ պահպանմամբ: Քանի որ Հայաստանը չի երկխոսում Ադրբեջանի հետ, իսկ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր ռազմական դաշնակիցը, այդ իսկ պատճառով Մոսկվայի վրա դրված է ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական պատասխանատվություն»:
Նախորդող հրապարակում`
Իսկանդարյանը կասկածում է, որ հուլիսին Հայաստանը կստորագրի համաձայնագիրը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները