Սուարեսի տատը թոռան որակազրկումը բարբարոսություն է անվանել
«Լիվերպուլի» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հարձակվող Լուիս Սուարեսի տատը` Լիլա Պիրիսը, հայտարարել է, որ իր թոռանը 4 ամսով որակազրկելը բարբարոսություն է: Նրա խոսքերով` ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն դա միտումնավոր է արել:
«Բոլորը գիտեն, թե ինչ են արել նրանք Լուիսի հետ,- Լիլա Պիրիսի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Նրանք ուզում էին, որ Սուարեսը լքի աշխարհի առաջնությունը, և նրան հեռացրեցին, ինչպես շանը: Կարծում եմ` դա հատուկ է արվել: Համարում եմ, որ մարդու հետ նման կերպ վարվելը բարբարոսություն է: Ես շատ եմ սիրում իմ թոռանը, խնդրում եմ, այլևս ինձ այդ մասին մի հարցրեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում