Ուզում եք երկար ապրել, ուրեմն երեխա ունեցեք մեծ տարիքում
Մեծ տարիքում ծննդաբերած կանայք ավելի երկար են ապրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև 95 տարեկան կանանց թվում երկու անգամ շատ են նրանք, ովքեր առաջնեկն ունեցել են 33 տարեկանից հետո, վերջին անգամ 29 տարեկանում ծննդաբերած կանայք ավելի քիչ են եղել: Հաղորդում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Ուսումնասիրության հեղինակները գենետիկ հետազոտություններ են իրականացրել 551 ընտանիքներում, որտեղ երկարակյացներ են եղել:
Բոստոնի համալսարանի բուժկենտրոնի անցկացրած ուսումնասիրության հեղինակները նշել են կանանց տարիքն ու նրանց վերջին ծննդաբերության տարիքը: Եկել են եզրակացության, որ ուշ տարիքում երեխա ունեցածներն ավելի երկար են ապրում: Նրանք ենթադրում են, որ այդ պատճառով է՝ 100 տարեկանի շեմը հաղթահարում են կանանց 85 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 15 տոկոսը: