Հարցազրույցներ 17:04 28/06/2014

Արա Պապյան. Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները

Ուղիղ հարյուր տարի առաջ` 1914թ.-ի հունիսի 28-ին, սերբ ազգայնական  «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամ Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանեց ավստրո-հունգարական գահի ժառանգորդ, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան Սարաևոյի սպանությունը օգտագործեցին որպես պատրվակ Սերբիայի վրա հարձակվելու համար, որով և սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Առաջին աշխարհամարտի մարտադաշտերում զոհվեց շուրջ 10 մլն մարդ, իսկ պարտերազմին ուղեկցող սովը և համաճարակները խլեցին ևս 20 մլն մարդու կյանք:

Այն իր ծավալով և հետևանքներով աննախադեպ էր մարդկության պատմության մեջ:

Համաշխարհային պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա առաջին աշխարհամարտի ազդեցության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն թողեց Առաջին աշխարհամարտը համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:
-Ընդհանրապես պատերազմները իրենցից ներկայացնում են արդեն իսկ աշխարհում կուտակված որոշակի քանակական փոփոխությունների կտրուկ որակական փոփոխություն: Այս տեսանկյունից հստակ երևում է, որ մինչև բուն Առաջին աշխարհամարտի մեկնարկը, արդեն իսկ իրականացվել և հասունացել էին որոշակի փոփոխություններ: Ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում մշտապես տեղի են ունենում վերաբաշխումներ, բաժանումներ: Ստեղծվել էր մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ դարավոր բրիտանա-ռուսական հակամարտությունը առաջին անգամ վերափոխվել էր դաշնակցության, իսկ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան հայտնվել էին մի իրավիճակում, երբ ստիպված էին դիմել սեփական հարցերի լուծման «վիրահատական միջոցների»: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Սարաևոյի միջադեպը, անպայման կգտնվեր պատերազմի բռնկման մեկ այլ առիթ:

Ցավոք սրտի` Առաջին համաշխարհային պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ հայության համար: Օսմանյան կայսրությունում մինչ այդ կուտակված որոշակի ձգտումների ու նպատակների իրականացման համար անհրաժեշտ էին «որոշակի պայմաններ»:

Առաջին հերթին դա հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման միջոցով թուրքական վերջնական գերիշխանության հաստատումն էր: Այս տեսանկյունից մեկնարկած պատերազմը եղավ այն հարմար առիթը, որ հնարավորություն տվեց Օսմանյան կայսրության ղեկավարությանը երկիրը «մաքրել» քրիստոնյաներից: Եթե մինչ այդ Օսմանյան կայսրությունը բազմաէթնիկ և բազմակրոն կայսրություն էր, ապա դրանից հետո վերածվեց եթե ոչ մոնոէթնիկ, ապա գոնե ճնշող մեծամասնությամբ մոնոկրոն միավորման: Այն ժամանակ ընդունված էր կարծել, որ մահմեդականների մեջ ազգային հարց գոյություն չունի, եթե կոտորեն քրիստոնյաներին, ապա ինչ տարբերություն` քո՞ւրդ թե՞ թուրք: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ այս հարցում ևս նրանք չարաչար սխալվում էին:

-Աշխաքաղաքական նոր իրավիճակի ստեղծման, համակարգի կազմավորման տեսանկյունից ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց առաջին աշխարհամարտը:
-Պատերազմից հետո հրավիրված Փարիզի վեհաժողովում հենց այդպես էլ նշվում էր, որ այդտեղ` հենց այդ պահին, ստեղծվում է նոր աշխարհակարգ` «new order»:

Պարտված երկրների շարքում կային երկու դասական կայսրություններ: Դրանք էին Օսմանյան և Ավստրո-Հունգարական կայսրությունները: Այնուամենայնիվ, պարտված երկրների շարքում անկասկած կարևորը Գերմանիան էր:

Մյուս պարտված երկիրը` Բուլղարիան, միայն 1878թ էր ազատագրվել Օսմանյան լծից: Ի դեպ` Բուլղարիայի օրինակ ցույց է տալիս որ աշխարհաքաղաքական ընտրությունը չի կարող լինել երկարաժամկետ, քանի որ անկախանալով` Ռուսական կայսրություն աջակցության շնորհիվ, Առաջին աշխարհամարտում Բուլղարիան Օսմանյան կայսրության հետ միևնույն դաշինքի կազմում կռվեց Ռուսական կայսրության դեմ: Դրա պատճառ այն էր, որ Սոֆիայի համար այդ պահին առավել վտանգավոր էր Ռուսաստանը, այլ ոչ թե Օսմանյան կայսրությունը:

Բնական է, որ պատերազմում ամեն մի երկիր իր նպատակներն էր լուծում և հստակ է, որ պարտված կողմի բախտը պարզապես չբերեց: Մեզ համար կարևոր էր այն հանգամանքը, որ Փարիզի վեհաժողովում առաջին անգամ բարձրացվեց ոչ թե ուրիշից նվաճված գաղութները յուրացնելու, այլ մանդատային համակարգը հաստատելու հարցը: Իրավական տեսակետից մանդատի տակ գտնվող երկրները այն ստանձնած երկրի բաղկացուցիչ մասը չէին կազմում, ինչ գաղութները: Այս հանգամանք մեզ համար չափազանց կարևոր է: Անկախ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները հրաժարվեցին ընդունել իրենց տրված հայկական մանդատը, միայն այն հանգամանքը, որ հայկական մանդատը առաջարկվեց ինչ-որ երկրի, ենթադրում է, որ մանդատը ներառող տարածքի վրայից վերացված է թուրքական տիտղոսը և իրավունքները: Մերժումը ամենևին չէր նշանակում, որ վերականգնվել է նախկին կարգավիճակը: Իրավական տեսանկյունից այս չափազանց կարևոր դրույթը խարսխված է Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածի վրա: Հետևաբար Թուրքիայի ներկայությունը այդ տարածքի վրա անօրինական է:

Մյուս կողմից Փարիզի վեհաժողովում «new order»-ի կազմավորման շրջանակներում քննարկվեցին նաև նորաստեղծ կամ նորահռչակ երկրների ճակատագրերը: Այստեղ մեզ առաջին հերթին հետաքրքիր են Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերը: Այս առումով ի հայտ եկան մի քանի սկզբունքային կետեր: Նախևառաջ` Փարիզի վեհաժողովը միջազգային հանրության անունից պատրաստակամություն հայտնեց ճանաչել այդ երկրների անկախությունը, սակայն առաջ քաշվեցին որոշակի նախապայմաններ:

Մասնավորապես ` նախկին Ռուսական կայսրության վարչական սահմանները չէին կարող հանդիսանալ նորաստեղծ պետությունների համար օրինական սահմաններ, այն պարզ պատճառով, որ դրանք գծվել էին ներքին կառավարման համար և չէին համապատախանում որևէ միջազգային սկզբունքի:

Հետաքրքրական է, որ աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ կիրառվեց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները որոշվեց անցակցնել հենց այս սկզբունքի հիման վրա: Ազգերի լիգայի կառավարող մարմինը` խորհուրդը, 1920 թ փետրվարի 24-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որ վերոնշյալ սահմանագծման հիմքում պետք է ընկած լինեն ազգագրական տվյալները:

Թաթարաբնակ հողերը պետք է անցնեին Ադրբեջանին, հայաբնակները` Հայաստանին, վրացաբնակները` Վրաստանին: Դրա հիման վրա գծվեց քարտեզը:

Այս ամբողջ փաստաթղթերը առկա են, մեր կենտրոնը դրանք հրապարակել է: Այս ամենը հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոնի իրավարար վճռի բաղկացուցիչ մասը: Այս տեսանկյունից եթե դիտարկենք Ազգերի լիգայի մոտեցումները, ապա ակնհայտ է, որ կառույցը Հայաստանի անքակտելի մաս էր համարում ոչ միայն Լեռնային, այլ նաև դաշտային Ղարաբաղը և Գարդմանքի զգալի մասը:

Հետևաբար, երբ Ադրբեջանը այսօր խոսում է իր տարածքի «20 տոկոսի օկուպացիայի» մասին, ապա դրանից հետո պետք է շարունակի և նշի, թե միջազգային իրավունքի որ փաստաթղթի հիման վրա են այդ տարածքները հանդիսանում իրենը:

Օկուպացիա նշանակում է, ինչ-որ մի պետությանը օրինապես, միջազգային իրավունքին հապատասխան տարածքի ռազմակալում մեկ այն պետության կողմից:

Հետևաբար, եթե այս տարածքները ոչ միայն չեն հանդիսացել Ադրբեջանի մաս, այլև ըստ Ազգերի լիգայի դիտարկվել են որպես հայկական, Հայաստանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող օկուպացնել դրանք:

Այս ամենը միջագային իրավունքի տեսանկյունից կարելի է բնորոշել որպես Խորհրդային իշխանության տարիներին Բաքվի ապօրինի ենթակայությանը փոխանցված Հայաստանին պատկանող տարածքների ազատագրում: Ավելին` 7-8 հազար քառակուսի կմ տարածքը, բացի Նախիջևանից, շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից: Իհարկե, ոմանք կարող են ասել, թե դա մոտ մեկ դար առաջ է եղել և ներկայումս որևէ գործնական ազդեցություն ունենալ չի կարող: Այս պնդումները անհիմն են, որովհետև այսօր և՛ Եվրոպայի և Միջին արևելքի սահմաները որոշվել և հաստատվել են հենց այդ նույն սկզբունքների հիման վրա:

Հետևաբար, եթե դրանք «անօրինական« կամ «ուժը կորցրած» են հայկական մասով, ապա նույն հաջողությամբ անօրինական է Սիրիայի, Հորդանանի, Իսրայելի գոյությունը Միջին Արևելքում: Նույնը վերաբերում է Ավստո-Հունգարական կայսրության տարածքում ստեղծված պետություններին: Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը, այսպես կոչված, համընդհանրությունն է: Օրենքը գործում է բոլորի համար, և երբ, օրինակ, ասում են, որ Կոսովոն չի կարող նախադեպ համարվել Արցախի դեպքում, դա, մեղմ ասած, լուրջ չէ: Դրանք քաղաքական հայտարարություններ են, և ընդամենը մատնանշում են անկախության ճանաչման քաղաքական նպատակահարմարությունը:

Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները և համապատասխան մարմինները այս հարցում պետք է ակտիվություն ցուցաբերեն: Հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտում, կամ դրա հետևանքով ամենամեծ կորուստներ տված ժողովուրդն է: Առաջին աշխարահմարտից հետո մենք գտնվում էինք հաղթող երկրների շարքում և Հայաստանը իր մասնակցությունը բերեց նույն Փարիզի վեհաժողովին: Դրան հակառակ, չնայած հարյուր հազարավոր կորուստների, հայ ժողովուրդը չմասնակցեց երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղության վեհաժողովին:

Սա շատ կարևոր է: Ի տարբություն Ադրբեջանի և Վրաստանի, որոնք պարտված երկրների թվում էին, Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը կարողացավ ճիշտ ընտրություն կատարել: Թեև, հանուն արդարության պետք է նշել, որ այդ ընտրությունը այդքան էլ մեծ չէր:

Չպետք է մոռանալ նաև, որ Մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատը, Ղարաքիլիսան և Բաշ-Ապարանը, ըստ էության, Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտ էին: Մենք այս դրվագները դիտարկում ենք զուտ ազգային պատմության տեսանկյունից, սակայն դրանք գլոբալ գործընթացների բաղկացուցիչ մաս էին, ընդ որում` բավական մեծ նշանակությամբ: Հայաստանի դիմադրության շնորհիվ գերմանա-թուրքական զորքերը առնվազն կես տարի ուշ հասան Բաքու:

Քառյակ միության պարտության հիմնական պատճառներից մեկը հենց Բաքու հասնելու հնարավորությունից զրկվելու պատճառով առաջացած նավթի մատակարաման հետ կապված խնդիրներն էին:

1918 թ սեպտեմբերի կեսերին Բաքվի գրավումը այլևս ոչնիչ չէր նշանակում: Մեկ և կես ամիս հետո Օսմանյան կայսրությունը ընդունեց իր պարտությունը, քանի որ այս ընթացքում ջախջախվել էին թե՛ գերմանական և թե՛ թուրքական բանակները:

Այս առումով հայության դերը Առաջին աշխարհամարտի հանգուցալուծման գործում բավական մեծ է և պետք է նշել, որ դա ըստ արժանավույն գնահատվել է: Երբ ընթանում էր տարբեր պետությունների ձևավորման գործընքացը, հայության նկատմամբ, հստակ բացառություն կիռավեց: Նույն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և շատ ու շատ այլ անձինք նշում էին, որ հաշվի առնելով հայության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրկանացված կոտորածները և բռնի տեղահանումները` ինքնորոշման սկզբունքը բառիս դասական իմաստով չի կարող գործել:

Տեղի էր ունեցել հայության դեմոգրաֆիկ պատկերի փոփոխություն և առաջարկվեց հաշվի առնել մինչև 1977-78 թ տուս-թուրքական պատերազմը եղած տվյալները:

Այնուհանդերձ, պետք էր հաշվի նստել ստեղծված իրողության հետ: Օրինակ` երբ Վիլսոնը որոշեց մեզ պատկանող տարածքների միայն 40 տոկոսը տալ Հայաստանին, հիմնավորումներից մեկը այն էր, որ ավելի մեծ տարածքի դեպքում հայերը երբեք չեն կարողանա մեծամասնություն կազմել այդ հողերում:

-Ի՞նչ ազդեցության թողեց Առաջին աշխարհամարտը հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա:
-Իմ խորին համազմամբ, առաջին աշխարհամարտը չպետք է դիտարկել զուտ որպես պատերազմ: Եթե լիներ զուտ պատերազմը և դրան հաջորդած վեհաժողովը, ապա մենք, իհարկե, բազմաթիվ մարդկային կորուստներով հանդերձ, դուրս կգայինք բավականին մեծ պետության ստեղծմամբ, բավականին հայանպաստ համաշխարհին ընկալմամբ: Վերջապես բռնագաղթված հայությունը կվերադառնար մայր հայրենիք:

Սակայն պատերազմը տվեց ածանցյալ այլ երևույթներ, որոնցից հիմնականը ռուսական հեղափոխություն էր: Դրանք արդեն իսկ հանգեցրին մեզ համար խիստ բացասական հետևանքների: 1917 թ դեկտեմբերին կնքված Երզնկայի զինադադարից հետո ռուսական զորքերը լքեցին ճակատը և հայությունը մնաց ամբողջ Օսմանյան բանակի դեմ միայնակ: Սակայն մեզ համար առավել կործանարար էր, այն, որ սկսած 1919-1920 թթ. բոլշևիզմը «հաշխարհային իմպերիալիզմի» դեմ պայքարում իրեն դաշնակից ընտրեց Թուրքային և սկսեց ակտիվ զինել, օգնել պարտված երկրին:

Հենց դրա հետևանքով էլ առաջ եկավ քեմալական շարժումը: Դրան գումարվեց համաշխարհային հեղափոխության մարմաջը: Հաստատվեց այն մտայնությունը, թե «վեհ նպատակին» հասնելու ճանապարհին հայության շահերը կարելի է և զոհել: Իսկ Թուրքիան Մոսկվան դիտարկվում էր որպես ողջ իսլամական աշխարհի կենտրոն:

Այսպիսով Առաջին աշխարահամարտը, առանց դրանից ածանցված հեղափոխությունների, թեկուզ և ծանրագույն կորուստների գնով հայկական հարցը վերջնականապես լուծելու հնարավորություն էր ընձեռում, սակայն դրանց հաջորդած հեղափոխությունները ի չիք դարձրին այդ հույսերը:

-Այս վայրիվերումներով լի ժամակահատվածում հայության գլխավոր հույսերը կապված էին Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հնարավոր չեղավ կյանքի կոչել այդ փաստաթղթերը:
-Թուրքիայի հետ կնքված Սևրի պայմանագիրը պարտված երկների հետ կնքված խաղաղության պայմանագրերից մեկն էր, և ցավոք այս շարքում վերջինը: Այն կնքվեց 1920 թ օգոստոսի 10-ին, այն դեպքում, երբ պատերազմը Թուրքայի համար ավարտվել էր 1918 թ հոկտեմբերի 30-ին` Մուդրոսի զինադադարով: Անցել էր մոտ մեկ և կես տարի և այդ ընթացքում աշխարհում, հատկապես Ռուսաստանում տեղի էին ունեցել լրջագույն փոփոխություներ:

Բոլշևիզմը սկսել էր լայն աջակցություն ցուցաբելել քեմալիզմին: Հանկանշական է, որ Սամսունում Մուստաֆա Քեմալի հետ առաջինը հանդիպեց և օգնություն առաջարկեց հենց խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը:

Այս տեսանկյունից պայմանագրի ստորագրման պահին արդեն իսկ ակնհայտն էր, որ դրա կենսագործման համար որևէ հնարավորություն չկա: Թուրքիայում արդեն կար իրական ռազմական ուժ, որը հնարավոր էր հաղթահարել միայն զենքի ուժով:

Սակայն խնդիրը միայն քեմալականները չէին, այլ այն, որ թուրքերի թիկունքին կանգնած էին ռուսները: Գրեթե 500000-անոց կարմիր բանակը մոտեցել էր Հարավային Կովկասին և գնալ բախման քեմալկանների հետ նշանակում էր գնալ բախման բոլշևիկների հետ: Այս ամենը հնարավոր չէր մի քանի պատճառներով:

Կարմիր բանակը այդ պահին ամենահզոր ռազմական ուժն էր: Բոլշևիկները ունեին շուրջ 5 մլն-անոց, մի քանի տարի պատերազմների մեջ թրծված բանակ: Դրան զուգահեռ բավական թուլացել էր Արևմուտքի ռազմական ներուժը: Իրավական տեսանկյունից հարկավոր էր նոր զորակոչ հայտարարել, իսկ ժողովրդավար հասարակության պայմաններում դա առանց օրենսդրի համաձայնության հնարավոր չէր: Մյուս կողմից՝ բոլշևիկներին հաջողվել էր բավական ուժեղ հակապատերազմական բանվորական շարժումներ հրահրել եվրոպական երկրներում:

Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի կարևոր իրողություն: Մեզ համար վեհաժողովում բոլոր տարածքային հարցերը լուծվում են պայմանագրով: Սակայն Հայաստանի սահմանների հարցը ներառված է պայմանագրի քաղաքական բաժնում:

Պայմանագրի 88-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանի անկախությունը: Իր հերթին հաջորդ 89-րդ հոդվածը ոչ թե որոշում է Հայաստանի սահմանները , ինչպես շատ շատերը սխալմամբ կարծում են, այլ հղում է կատարում Միացյալ Նահանգերի նախագահին` առաջարկելով նրան իր իրավարար վճռով որոշել Վան, Բիթլիս, Էրզրում և Տրապիզոն նահանգներում Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Նման հանգուցալուծման գլխավոր պատճառն այն էր, որ եթե պայմանագրերը մշտապես ենթական են վերաբանակցման և չեղյալ հայտարարման, ապա իրավարար վճիռները նման հնարավորություն չեն ընձեռում:

Հաագայի 1899 և 1907 թթ կոնվենցիաներում հստակ նշվում է, որ եթե իրավարար վճիռ է կայացվել և ուժի մեջ է մտել, այն անբեկանելի է: Մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահը տվեց իրավարարությամբ հանդես գալու հաձայնությունը:

Այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ իրավիճակը կտրուկ փոխվել է: Ապրիլի 28-ին խորհրդայնացվել էր Ադրբեջանը և հստակ էր, որ Հայաստանի ճակատագիրը չի կարող լուծվել սովորական պայմանագրի միջոցով: Դրա համար խնդիր դրվեց ստեղծել մի փաթեթ, որը Հայաստանին կտար դե յուրե իրավունքներ այդ տարածքների վրա և որը հնարավոր չէր լինի բեկանել: Այսինքն` հարցի հետագա լուծման համար իրավական դաշտի ստեղծման խնդիր էր դրված: Այն ժամանակ իհարկե ոչ ոք չէր կարծում, որ խորհրդային իշխանությունը կձգվի 70 տարի: Այս իսկ պատճառով այս ամենը փոքր ինչ մոռացվեց, իսկ 1924 թ սկսվեց ԽՍՀՄ ճանաչման գործընթացը:

Կա ևս մի կարևոր հանգամանք: Սևրի պայմանագրում պարզորոշ նշվում էր, որ որոշումը ուժի մեջ կմտնի անմիջապես: Այսինքն` այս որոշման ի կատար ածվելը կախման մեջ չդրվեց ամբողջ պայմանագրի վավերացումից: 89-րդ հոդվածի պարագայում դրա կարիքը չկար: Առկա են բազմաթիվ պայմանագրեր, որտեղ նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում վավերացումից հետո, բացառությամբ, օրինակ, այս մի կետի: 1969թ պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայում հստակ նշվում է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտում վավերացումից հետ «եթե չկա այլ պայմանավորվածություն»: Իսկ այստեղ այդ «եթե»-ն կար: Իր հերթին 90-րդ հոդվածը Թուրքայի վրա դրեց առանձին պարտավորություն` իրավարար վճռի ուժի մեջ մտնելու օրից հրաժարվել այս տարածքների վրա տիտղոսից և իրավունքից:

Նոյեմբերի 22-ին, երբ հաստատվեց իրավարար վճիռը, ըստ արդեն իսկ առկա պայմանավորվածության, Թուրքիան հրաժարվեց այդ տարածքներից:

Ինչ վերաբերում է իրավարար վճռին, ապա առաջին համաշխարհային պատերազմը ամփոփող վեհաժողովը մեզ համար հանդես եկավ մի շատ կարևոր փաստաթղթով` 1920 թ նոյեմբերի 22-ին ներկայացված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով: Այս հիմնարար փաստաթուղթը որոշեց Հայաստանի սահմանները հետևյալ կերպ. Հայաստանի կազմում ընդգրկվեցին նախկին Օսմանյան կայսության Վանի, Բիթլիսի, Էրզրում և Տրապիզոնի նահանգների զգալի մասը, իսկ Ռուսահայաստանում բոլոր հայաբնակ հողերը` ներառյալ Ջավախքը, Լեռնային և Դաշտային Ղարաբաղները: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ վճիռը փոխանցվեց Ազգերի լիգային, որը դեկտեմբերի 4-ինն այն ընդունեց ի գիտություն և ստեղծվեց հատուկ հաձնաժողով:

Փաստորեն` ՄԱԿ-ի իրավանախորդը այն ընդունեց որպես իրավական որոշում:

Ստեղծված իրավաբանական հանձաժողովը Հենրի Մորգենթաուի գլխավորությամբ պետք է տեղում կատարեր սահմանանշումներ:

Հարցը ըստ էության լուծված էր: Պարզապես, երբ այս իրավական փաթեթը հասավ Ազգերի լիգա, պարզվեց, որ դրանից օրեր առաջ` դեկտեմբերի 2-ին Հայաստանը դադարել էր գոյություն ունենալ` օկուպացվելուվ Ռուսական 11-րդ և թուրքական 3-րդ բանակների կողմից:

Արդյունքում իրավարար վճռի շահառուն շուրջ 70 տարի «գոյություն չուներ»:

1920-1991 թթ ընթացքում կար որոշում, սակայն չի եղել շահառու: Խորհրդային Հայաստանը ընդամենը վարչատարածքային միավոր էր մի մեծ պետության կազմում:

Սակայն 1991 թ ձևավորվեց Հայկական նորանկախ հանրապետությունը, որն ինքնաբերաբար ժառանգեց նախորդ անկախ պետության իրավունքները և պարտականությունները: Շատերը պնդում են, որ Հայաստանը պետք է հռչակեր իրավահաջորդություն: Նախևառաջ պետք է նշել, որ այս դրույթը զետեղված է անկախության հռչակագրում, որը մեր Սահմանադրության բաղկացուցիչ մասն է:

Մյուս կողմից, ըստ միջազգային իրավունքի, իրավահաջորդությունը փոխանցվում է տարածքով: Այսինքն` այն պետությունը, որը ստեղծվում է տվյալ տարածքի վրա, իրեն նախորդող պետության իրավահաջորդն է: Իսկ ՀՀ ներկայիս հանրապետության նախորդ պետությունը եղել է 1918-20 թ հանրապետությունը , որի դե յուրե ճանաչումը հենց Սևրի պայմանագրի ստորագրումն էր:

Արդյունքում կործանման պահին Հայաստանը հանդիսանում էր դե ֆակտո և դե յուրե ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտ` միջազգային իրավական փաստաթողթով ամրագրված սահմաններով:

Եվ երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասում է, որ Հայաստանը պետք է Եվրասիական միությանը անդամակցի միջազգայնորեն ճանաչված սահնաններով, ես դրա տակ հասկանում եմ հենց այս սահմանները, որովհետև ՀՀ սահմանները միջազգայնորեն ճանաչվել են ընդամենը մեկ անգամ` Ազգերի լիգայի կողմից:

Մյուս բոլոր սահմանները եղել են ԽՍՀՄ սահմաններ, որոնք նույն ԽՍՀՄ օրենքներով եղել են անօրինական, քանի որ ընդունվել էին զուտ կուսակցական որոշումով: Հետևաբար Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հղումները, մեղմ ասած, ծիծաղելի են:

Այս ակտը ներխորհրդային սահմանների հետ որևէ կապ չունի: Այն վերաբերում է երկրորդ համաշխարահին պատրերազմից հետո Եվրոպայում առաջացած սահմաններին: Արդյունքում` մեր պահանջատիրության համար բավարար հիմքեր են ստեղծում թե՛ Սևրի պայմանագիրը և թե՛ իրավարար վճիռը:

-Ձեր կարծիքով, ի՞նչ դասեր պետք քաղենք մենք այս ամենից:
-Գլխավոր դասը իմ խորին համոզմամբ այն է, որ հայ ժողովուրդ երբեք չպետք է հանձնվի, առավել ևս հանձնի իր իրավունքները: Նա, ով պայքարում է, հաջողության հասնելու հնարավորություն է ձեռք բերում: Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները: 

Հարցազրույցը վարեց Կարեն Ղազարյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Պուտին ձյա՛, լավ է անում Ալիևը. երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ոչնչացրին ռուսական ուղղաթիռը, Դուք մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք. Մհեր Հոկոբյան
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով...
Աղբյուր` Panorama.am
21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}