Քառյակը վերջնական որոշում կկայացնի մինչև չորեքշաբթի. Ա.Մինասյան
«Բոլոր մանրամասները և քննարկումները կիրականացնենք առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, մինչև չորեքշաբթի կունենանք արդեն վերջնական գործողությունների ծրագիր: Այդ թվում և Սահմանադրական դատարան դիմելու և նոր նախաձեռնությունների մասով»,- Panorama.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է պատրաստվում քառյակը դիմել Սահմանադրական դատարան ` վերջին արտահերթի զարգացումների վերաբերյալ:
Հարցին` սա նշանակում է, որ քառյակը կքննարկի նաև կուտակայինի իրենց տարբերակի մշակման հարցը դաշնակցական պատգամավորը դրական պատասխան տվեց:
Ա.Մինասյանից հետաքրքրվեցինք` ՍԴ դիմելը ավելի հավանական է առաջիկայում, թե քառյակը կսպասի աշնան զարգացումներին:
«Դժվարանում եմ այս պահին ասել, քանի որ տեխնիկական հարց կա, այն է` պատգամավորների մի մասը արդեն արձակուրդում է, ինչը դժվարացնում է ստորագրություններ հավաքելու գործընթացը: Այլ խնդիր մենք չունենք»,- արձագանքեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է «Դեմ եմ»-ի հետ հետագա համագործակցությանը, մասնավորապես կուտակայինի նոր նախագծի քննարկման մասով, դաշնակցական պատգամավորը նշեց, որ քառյակը միշտ է համագործակցել ակտիվիստների հետ, այս պահին` ևս. «Առանց «Դեմ եմ»-ի քառյակը չի կարող լավ արդյունքի հասնել և հակառակը` առանց քառյակի իրենք չեն կարող լավ արդյունքի հասնել»:
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահը ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:
Նախորդող հրապարակում `
Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան