Ամառային դիմակներ` մաշկի խնամքի համար
Մաշկը մշտապես ունի խոնավեցման և սնուցման կարիք, սակայն ամռանը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում:
Ներկայացնում ենք դիմակներ տարբեր մաշկերի համար, որոնք կօգնեն Ձեզ խնամել և թարմ պահել մաշկը:
Դիմակ չոր մաշկի համար
Լավ տրորեք 2ճ. գդալ կաթնաշոռը 1ճ. գդալ կաթի և 1թ. գդալ մեղրի հետ: Դիմակը քսեք դեմքին և պահեք 25-30 րոպե:
1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի և 1 թեյի գդալ թթվասերի հետ: Ստացված քսուքը քսեք դեմքին, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք դեմքը սառը ջրով:
Դիմակ յուղոտ մաշկի համար
Հարեք ձվի սպիտակուցը, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, քսեք դեմքին: Թողեք՝ չորանա: Դեմքը լվացեք քացախաջրով (1 թ. գդալ քացախ 0.5լ եռացրած ջրին): Այն կմաքրի ծակոտիներն ու թարմ տեսք կհաղորդի մաշկին:
Դիմակ նորմալ մաշկի համար
Վերցրեք երկու թեյի գդալ կաթնաշոռ, երկու թեյի գդալ մեղր և կես թեյի գդալ բուսական յուղ: Ամբողջը լավ խառնեք և տրորեք: Պատրաստի խառնուրդը քսեք դեմքին և պարանոցին: Թողեք այդպես 10 րոպե, ապա լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Այս դիմակն օժտված է մաշկը սնուցող և հակաբորբոքային հատկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա