Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը ցանկություն է հայտնել ինտեգրվել Մաքսային միությանը
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանարապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինն հայտարարել է, թե հանրապետությունը մտադիր է ինտեգրվել Մաքսային միությանը և քայլ առ քայլ դուրս Ուկրաինայի օրենսդրական դաշտից:
«Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, այս մասին Պուրգինն հայտարարել է, արձագանքելով նախօրեին Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
«Այդ որոշմամբ Ուկրաինան փաստացի կտրում է իրեն ռուսական շուկայից: Դա հիմնականում մեքենաշինության 99% տոկոսն է կազմում, մետալուրգիան, մասնակիորեն՝ գյուղատնտեսությունը և այլն: Հնարավոր է՝ Մաքսային Միության և ԵՏՄ-ի կողմից դա չի կրի ճակատային բնույթ, այլ թիրախային: Ցանկացած դեպքում Մաքսային միության հետ առևտրի կորուստները կազմելու են 50%-ից ավելի», - Պուրգինի խոսքերը մեջբերում է ԴԺՀ-ի մամուլի ծառայությունը:
Պուրգինը անհրաժետություն է համարում ինտեգրումը Մաքսային Միությանը, քանի որ Դոնեցկի արդյունաբերությունն առավել խոցելի կդառնա հենց ռուսական շուկան կորցնելու դեպքում:
Հիշեցնենք, նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում ստորագրել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Ակնկալվում է, որ ուկրաինական Գերագուն ռադան փաստաթուղթը կվավերացնի հուլիսին: ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացումից հետ Ուկրաինայի և Եվրամիության միջև կկսկի գործել ազատ առևտրի գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով