«Էջմիածնի կրակոցների թեման փակվել է ներողություն խնդրելով. «Հրապարակ»
Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ:
«Լուրեր են շրջանառվում, որ գործը «բացահայտվել» է այլ մեթոդներով: Ըստ շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ «անհայտ անձիք» Գեներալ Մանվելից ներողություն են խնդրել ամեն ինչ հարթվել է»,-նշել է թերթը: