Ահազանգի հետքերով. «Այբբենարանը չվերադարձնելու մասին օրենքում գրված չէ, բայց չգրված օրենք է»
Այբբենարանն առաջին դասարանցիներին նվիրում է պետությունը. արդեն վաղուց ձևավորված կարգ է և ավանդույթ: Այս ավանդույթը, սակայն, պարզվում է, դպրոցներ կան, որ խախտում են:
Panorama.am-ը ահազանգ է ստացել, որ որոշ դպրոցներում նվերը հետ են պահանջել: Նման դեպքերի մասին պարզվեց Կրթության և գիտության նախարարությունում առաջին անգամ են լսում:
Նախարարության հանրակրության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 8 տարի է` նման ահազանգ չեն ստացել:
«Չի լինում առաջին դասարանցի, որ Այբբենարան չստանա: Դա նվեր է, այնքան շատ ունենք, ասեք, թող հետ չտան: Իրավունք չունեն գիրքը հետ պահանջելու: Դա պետբյուջեով հատկացվող է: Իսկ հանրակրթության և կրթության մասին օրենքներում կա, որ երեխաներին 1-4-րդ դասարանների գրքերն անվճար են տրվում: Այբբենարանը չվերադարձնելու մասին օրենքում գրված չէ, բայց չգրված օրենք է»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:
Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե Այբբենարանը հետ պահանջելու դեպքերը մեծ տարածում ունենային, շրջաբերական կուղարկեին. «Եթե իմանանք որ դպրոցներում է, ապա և դպրոցը, և ամբողջ մարզը, որտեղ գտնվում է դպրոցը կզգուշացվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում